Monday, 29 04 2024
Իսրայելական օդուժը գրոհներ է իրականացրել Գազա և Ռաֆահ քաղաքների ուղղությամբ․ ԶԼՄ-ներ
Ի՞նչ եղավ Վանեցյանի գաղտնալսման գործը, ՀԱՊԿ-ի և Խաչատուրովի մասին ինչու՞ էր հեռախոսով խոսում
Դատախազը մանրամասնում է՝ ինչ են պահանջում բռնագանձել Քոչարյանից, Ծառուկյանից, Խաչատրյանից
Դատարան ուղարկված գործերի թիվը կրկնակի ավելացել են նախորդ տարվա համեմատ․ Աննա Վարդապետյան
Նոր մանկապարտեզների կառուցման ավարտին ենք՝ անձնական հսկողության տակ պահե՛ք. Ավինյանը՝ փոխքաղաքապետին
Հասկանանք՝ որտեղ են պտտվում մեր նախագծերը, որ տեղ չեն հասնում. Ավինյան
Մասնակցե’ք «Ազարյանի» մարզադպրոցի կառուցման մրցույթներին. Ավինյանը հորդորում է շինընկերություններին
13:00
«Թվային Ջուղա Ցանցը» համահայկական կենտրոն է գործարկում մետավերսում՝ Fastexverse վիրտուալ հարթակում
«Մետրոպոլիտենի» լուսավորությունը, թարմացրել ենք, ուշադրություն դարձրեք, սիրելի՛ երևանցիներ. Ավինյան
12:45
Բլինքենը սկսել է մերձավորարևելյան հերթական ուղևորությունը՝ ժամանելով Սաուդյան Արաբիա
Կվերագործարկվի դեպի կենդանաբանական այգի անվճար ավտոբուսը
12:30
Կարաչայ-Չերքեզիայում ոստիկանների վրա հարձակման հետևանքով կա 2 զոհ, 4 վիրավոր
Գյումրի-Արմավիր ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Թշնամանքին մեկընդմիշտ վերջ տալու հնարավորություն է ստեղծվել». Ամիրբեկով
Երբ զանգում է Բլինքենը. կմնա՞ Ալիեւը «Ալմաթիի ռեժիմում»
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն Ալմաթիում
Բողոքի ցույցերի ժամանակ խուլիգանության 6 մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Վրաստանի խորհրդարանում մեկնարկել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը հանձնաժողովի քննարկումները
11:00
Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը
Դեսպան Մակունցը Կոլորադոյի համալսարանի ղեկավարությանն է փոխանցել ԵՊՀ ռեկտորի առաջարկը համագործակցության վերաբերյալ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապրիլի 21-ին Նոյեմբերյանում խուլիգանական արարքների կատարման համար մեղադրվող 4 անձանցից 3-ը կալանավորվել են
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի

Սպառազինության նոր նմուշների ձեռք բերման համար Հայաստանը 2022-ին ընդլայնել է համագործակցության շրջանակը

Հայաստանը նախորդ տարի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռք բերման գործընթացների իրագործման համար ընդլայնել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը, կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր:

Այս մասին ասվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցում:

Նշվում է, որ բանակի բարեփոխումների ուղղությամբ իրականացվում են լայնածավալ աշխատանքներ: Մասնավորապես 2022 թվականին ընթացել են ՀՀ զինված ուժերի, զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների կազմկառուցվածքային փոփոխությունները, պայմանագրային զինծառայողների համար սահմանվել է լրավճար՝ դրա հաշվարկման համար նախատեսելով ատեստավորման գործընթաց, որի արդյունքում նախատեսվում է զինծառայողների աշխատավարձերի կրկնապատկում, սահմանվել է պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության փոխադրման նոր կարգ՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի իրականացման միջոցով:

Բացի այդ՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է անհատույց օգտագործման, իսկ հետագայում՝ նաև անհատույց սեփականության իրավունքով բնակարան ստանալու իրավունք, ընդլայնվել է վարժական հավաքների անցկացման շրջանակը, բարեփոխվել է վարժական հավաքների կառուցվածքը, շարունակվել են «IP» կապի համակարգի ներդրման աշխատանքները:

Զեկույցում նշվում է նաև, որ սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման և նոր նմուշների ձեռքբերման գործընթացների իրագործման համար ընդլայնվել է ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը և կնքվել են 3 տասնյակից ավելի պայմանագրեր:

ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական սահմանի տեղամասի պահպանության պատշաճ կազմակերպման համար ձեռք են բերվել անհրաժեշտ համակարգեր, ինժեներական, շինարարական, ուսումնական և այլ միջոցներ:

ՀՀ զինված ուժերի ավիացիան համալրվել է ժամանակակից բազմաֆունկցիոնալ նոր ուղղաթիռներով, որոնք նախատեսված են դեսանտային, կրակային, տրանսպորտային և սանիտարական խնդիրներ կատարելու համար, շարունակվել է տեսադիտարկման համակարգերի տեղադրումը` դրանք համակցելով ընդհանուր ցանցին և հասցնելով ՀՀ զինված ուժերի օպերատիվ կառավարման կենտրոն:

Տեղի է ունեցել ԱՄՆ-ի աջակցությամբ բարեկարգված՝ ՀՀ պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի հիմնական ուսումնական ստորաբաժանման «Զառ» ուսումնական կենտրոնի բացման արարողությունը, գործողության է դրվել Հայրենիքի պաշտպանի ազգային-գաղափարական դաստիարակության միջոցառումների ծրագիրը, հիփոթեքային վարկավորման ծրագրում ընդգրկվելու համար դիմում-հայտ ներկայացրած և ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված բոլոր զինծառայողներն ընդգրկվել են հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրում:

Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություններ (ՌՈՒՀ) ընդունված և ավարտած (ավարտող) և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանվել է ՌՈՒՀ ավարտելուց հետո 5 տարի ժամկետով հիփոթեքային վարկավորման ծրագրում առաջնահերթությամբ ընդգրկվելու իրավունք (այս ծրագրի միջոցով 2022 թվականի դեկտեմբերի դրությամբ բնակարան կամ բնակելի տուն է ձեռք բերել 917 զինծառայող):

Նշվում է նաև, որ իրականացվել են դիրքերի և զորամասերի մշտական տեղակայման վայրերի կահավորման և անձնակազմի կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման աշխատանքներ, տարբեր համայնքներում կատարվել են զինված ուժերի ստորաբաժանումների մշտական տեղակայման վայրերի կառուցապատման աշխատանքներ: Մշակվել են բանակում կանանց ներգրավման ընդլայնման ծրագրեր, որոնք օրենքի նախագծերի տեսքով առաջիկայում կներկայացվեն ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը:

Զեկույցում ընդգծվում է, որ բանակի բարեփոխման շրջանակներում իրականացվում են այլ բարեփոխումներ ևս, իրականացվում են ինժեներատեխնիկական աշխատանքներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում