Իրանական Fars գործակալության հաղորդմամբ՝ Քերման քաղաքի քաղաքի ոստիկանապետ Հուսեյն Չենարիանը հայտարարել է, որ «Ալ-Քայիդա»-ի 5 անդամներ, ովքեր փորձել են մեծ քանակությամբ զենք, զինամթերք ու պայթուցիկ սարքեր մտցնել երկիր, ձերբակալվել են Քերմանի ոստիկանության կողմից:
Քերմանի ոստիկանապետն ասել է, որ ձերբակալվածները Իրանի արևմտյան հարևան երկրների քաղաքացիներ են և մտադիր են եղել ահաբեկչական գործողություն իրականացնել Իրանում:
Fars-ը տեղեկացնում է, որ ձերբակալվածների գործերը հանձնվել են Իրանի հետախուզական նախարարություն: