Հայաստանը ԵՄ-ից պետք է պահանջատեր լինի` ինչ են փոխանցում Ադրբեջանին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
Կարապետյանի խոսքով` Եվրոպան կարող է դերակատար լինել ու ճնշումներ բանեցնել, բայց ցնորք է, թե մեզ կարող է փրկել:
Ըստ Կարապետյանի` Զախարովայի հայտարարությունները լուրջ են. հնարավոր է` Տեղի միջադեպը տեղի է ունեցել ՌԴ գիտակցությամբ. «Ռուսաստանի պահվածքը մտահոգիչ է, հստակ սպառնալիքներ են ընդդեմ Հայաստանի: Բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարություններում պետք է զգույշ լինեն, որպեսզի այն մեր դեմ օգտագործելու առիթ չտան»:








































