Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը այսօր մեզ հետ զրույցում անդրադառնալով WikiLeaks-ի բացահայտումներին և Հայաստանի համար դրանց հնարավոր հետևանքներին՝ նշեց, որ այդ բացահայտումները արտաքին ճակատի վրա հատուկ արձագանք չեն թողնի՝ ավելացնելով.
«Թեև բոլորը չեմ կարդացել տակավին, որ միանշանակ գնահատական տամ: Բայց ներքին իմաստով տարբեր քաղաքական ուժերի իրար նկատմամբ և Միացյալ Նահանգների դեսպանատան կեցվածքը հետաքրքիր վերլուծությունների հիմք է: Այսքանը կարող եմ ասել»:







































