Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանը պատճառված 14 մլն 243 հազար դրամը վերականգնվել է

Ա.Մ.-ն, 2017 թվականից լինելով «Տագառ» ՍՊ ընկերության տնօրեն, Կաքավաձորի տուֆի հանքավայրի հյուսիս-արևելյան տեղամասում ընդերքօգտագործման աշխատանքներ կատարելիս, խախտելով 2016 թվականի սեպտեմբերի 2-ին 21 տարի ժամկետով կնքված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի կետերը, ընդհանուր 2900.1 քառակուսի մետր մակերեսով տարածքում մինչև 2020 թվականի դեկտեմբերն ապօրինի օգտագործել է ընդերքը, քանդել և տեղահանել է 26973.4 խորանարդ մետր տուֆանման լեռնային զանգված՝ էական վնաս պատճառելով ընդերքին և դրանում առկա հանածոներին:

ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիայի և հողօգտագործման վարչության աշխատակիցների կողմից կատարված ուսումնասիրության արդյունքների հիման վրա՝ 2019 թվականին Ոստիկանության Թալինի բաժնում հարուցվել է քրեական գործ (վարույթ)՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին (հող փչացնելը) և 291-րդ հոդվածի 2-րդ մասով (ապօրինի ընդերքօգտագործումը):

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ նույն ժամանակահատվածում, վերոհիշյալ աշխատանքների կատարման ընթացքում, Ա.Մ.-ն, խախտելով հողը հանելու, տեղափոխելու, պահպանելու և օգտագործելու վերաբերյալ Հողային օրենսգրքի և Ընդերքի մասին օրենսգրքի կետերը, առանց ընկերությանը լեռնահատկացման տրամադրված տարածքի, ինչպես նաև այդ տարածքին կից առկա հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու, Կաքավաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերում տեղադրել է արտադրական թափոններ. արդյունքում դեգրադացվել է հողը՝ շրջակա միջավայրին դիտավորյալ պատճառելով էական վնաս՝ 13 մլն 442 հազար 43 դրամի չափով վնաս:

Նախաքննության ընթացքում ստացվել է փորձագետի եզրակացությունը, որով ապօրինի օգտագործված տուֆի մարված պաշարի համար հաշվարկված բնօգտագործման վճարի մեծությունը՝ պետությանը պատճառված վնասը, կազմել է 3 մլն 445 հազար 700 դրամ: Ընկերությունը չի ունեցել համապատասխան ընդերքօգտագործման թույլտվություն, ինչպես նաև չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել պետական տուրքը՝ 500 հազար դրամը:

Ընկերության կողմից ապօրինի ընդերքօգտագործման պատճառով չվճարված այլ հարկատեսակները հաշվարկելու նպատակով գրություն է ուղարկվել ՊԵԿ: ՊԵԿ-ից ստացված գրության համաձայն՝ ընկերության կողմից լրացուցիչ վճարման ենթակա բնօգտագործման վճարը կազմել է 10 մլն 955 հազար 59 դրամ, շրջանառության հարկի գումարը՝ 1 մլն 443 հազար 988 դրամ, հատուկ թույլտվության համար պետական տուրքի գումարը՝ 500 հազար դրամ:

Ա.Մ.-ին 2022 թվականի փետրվարի 3-ին առաջադրվել է մեղադրանք:

Ա.Մ.-ն 2023 թվականի մարտի 13-ին ընդունել է իրեն առաջադրած մեղադրանքը և ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը՝ 14 մլն 243 հազար 290 դրամը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում