Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Երևանի ընտրություն․ փակո՞ւղի, թե՞ իրավիճակի հաղթահարման հնարավորություն

Առաջիկա ամիսները Հայաստանի թիվ մեկ ներքաղաքական օրակարգային թեման պտտվելու է Երևանի ավագանու ընտրությունների շուրջ։ Ով և ինչպես, ինչ նախընտրական և հետընտրական դասավորությամբ և դաշինքներով կդառնա Երևանի քաղաքապետ՝ մեծապես կպայմանավորի նաև, թե արդյո՞ք Հայաստանում կունենանք նոր արտահերթ համապետական ընտրություններ, թե՞ Երևանի ընտրությունները փակուղի տանելու փոխարեն կդառնան իրավիճակը հաղթահարելու իրական հնարավորություն։

Երևանի քաղաքապետի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակը բացահայտել է, այսպես ասած, ներկուսակցական կամ ներդաշինքային հանգամանքներից զատ, քաղաքական «օրգանականության» այն ահռելի բացը, որ կա Հայաստանում: Ընդ որում, դա ի ցույց դրվեց հերթական անգամ, պարզապես արդեն որոշակիորեն նոր որակի դրսևորումով: Եթե մինչ այդ սովորաբար այդ խնդիրը արտացոլվում էր ընտրական պրոցեսներում, այժմ այն արտացոլվում է ներքաղաքական կյանքում ավելի ընթացիկ իմաստով: Սկզբում քաղաքական մեծամասնությունը դրեց իր նշանակած քաղաքապետի անվստահության հարցը այն բանից հետո, երբ քաղաքապետը գործնականում ինքն էր ամիսներ առաջ փաստացի անվստահություն հայտնել իրեն այդ պաշտոնին նշանակած մեծամասնությանը: Նրանից հետո ընտրված քաղաքապետն էլ վերջերս հրաժարվելով պաշտոնից վերջ դրեց իրենով քաղաքապետական հաստատված երկիշխանությանը

Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է: Ոչ միայն այն պատճառով, որ այն դե ֆակտո ընտրովի է, այլ նաև այն պատճառով, որ քաղաքական է սահմանված դե յուրե՝ օրենքով, ընտրական այն համակարգով, որ սահմանում է օրենսդրությունը: Եվ սա ունի շատ հասկանալի պատճառ: Չի կարող երկրի խոշորագույն քաղաքի իշխանության հարցը լինել ապաքաղաքական: Եվ առավել ևս այդպես չի կարող լինել, եթե երկրում այդ քաղաքի տեսակարար կշիռը ըստ էության կեսից ավելի է: Հետևաբար, պետք է ոչ միայն քաղաքական ընթացակարգերի և տրամաբանության ֆորմալ ապահովում, այլ նաև դե ֆակտո օրգանականություն: Եվ այդ երևույթը հատուկ է Հայաստանի ՏԻՄ բոլոր ուղղություններին, պարզապես հիմնականում աչքի է զարնում, աղմուկի կամ ուշադրության առարկա է դառնում խոշոր համայնքներում: Մինչդեռ, այս խնդիրը նաև համապետական մակարդակում քաղաքական օրգանականության խնդիր է, քաղաքական համակարգի կայացման և զարգացման խնդիր, արգելակ: Որովհետև արտառոց, անոմալ է, երբ համապետական մակարդակում ընտրական երկրորդ արդյունք ցույց տված ուժը կարող է որևէ կերպ չմասնակցել ՏԻՄ ընտրություններին, կամ մասնակցել, բայց այսպես ասած քողարկված տարբեր ձևաչափերով:

Սա ըստ էության նշանակում է քաղաքական համակարգի խեղում: Չի կարող որևէ երկրում համապետական մակարդակում արտահայտվել քաղաքական դասավորության մի տրամաբանություն, իսկ ՏԻՄ մակարդակում՝ բոլորովին այլ, այն էլ քաղաքական օրինաչափություններին և քաղաքագիտական կանոններին տրամագծորեն հակասող: Այստեղ իհարկե անելիք կա բոլոր քաղաքական ուժերի առումով, թե մեծամասնության, թե նաև մնացյալ քաղաքական դաշտի: Այլ հարց է, որ այդ խնդրի լուծման գործում իրենց բաժին պատասխանատվությունն իրացնելու իրական շահագրգռություն կարող են ունենալ այն ուժերը, որոնք շահագրգռված են Հայաստանում իրական քաղաքականությամբ, այլ ոչ քաղաքականության անվան ներքո «բիզնեսով» զբաղվելու հեռանկարով, այդ բառի բուն և պատկերավոր լայն իմաստներով: Հակառակ դեպքում, իրական քաղաքականության հարցում շահագրգռություն չունեցող ուժերի համար քաղաքականության ՏԻՄ շերտը վտանգավոր է, որովհետև այդ շերտում ապաքաղաքական միջավայրում է ըստ էության չեզոքացվում ավելի վերևում տեղի ունեցողի համար քաղաքական պատասխանատվության հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում