Այս տարի ևս աճ է լինելու, ով ասաց, որ պատերազմը ավարտվելու է ու եկածները վերադառնալու են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կանխատեսում արեց Լևոն Բարխուդարյանը:
Բարխուդարյանը չի կարծում` Հայաստանի դեմ հիմա պատերազմ սկսվի. միջազգային զգուշացում է եղել. «Հայաստանը աշխարհին ցույց է տալիս` գնում է խաղաղության, իսկ Ադրբեջանը դիմում է սադրանքի. աշխարհը սա կնիքում է: Հայաստանի համար հնարավորություններ են բացվում. Ամուլսարի նման պրոյեկտները պետք է խրախուսել: Որտեղ շատ կա հարուստ հանքեր, ռիսկերը պակաս են»: