Ավստրալացի ոստիկաններին հաջողվել է ազատել 12-ամյա աղջկան, որին մոտ 12 ժամ շարունակ պատանդ էին պահում Սիդնեյի շրջանային դատարաններից մեկում: Այս մասին հաղորդում է The Australian-ը: Աղջիկը վնասվածքներ չի ստացել, սակայն գտնվում է շոկի մեջ: Ազատելուց հետո հոգեբանները սկսել են աշխատել նրա հետ:
Աղջկան պատանդ էր վերցրել նրա հայրը, որի անունը չի նշվում: Նա սպառնում էր պայթեցնել դատարանի շենքը: «Բանակցությունները արդյունք չեն տվել, և ոստիկանությունը որոշում է կայացրել գրոհել: Գրոհից հետո 52-ամյա տղամարդը ձերբակալվել է»,- հայտարարել է Հարավային Ուելս նահանգի ոստիկանապետի օգնականը, որի խոսքերը ցիտում է Associated Press գործակալությունը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան տղամարդը պատանդ էր վերցրել 12-ամյա աղջկան, սակայն նրա պահանջների մասին ոչինչ հայտնի չէր:







































