2023թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը պահեստազորայինների վարժական հերթական հավաքները կանցկացվեն։ Որոշումն ընդունվեց Կառավարության այսօր նիստում։
Երկամսյա վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։
Ինչպես նշված է որոշման հիմնավորման մեջ, հավաքների անցկացման նպատակն է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը։









































