Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Մենք չենք կարող մեր կենսական շահերն անտեսել. ԱՀ ԱԺ նախագահ

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն «Արցախպրեսի» հետ զրույցում հայտարարել է, թե Արցախի ն ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցն իրենց առանցքային նպատակներից է. «Շատ կարևոր է, որ այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ շատ հստակ ընդգծել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- ասել է Թովմասյանը՝ հավելելով, որ «Այդ երկու նպատակները միավորվում են մեր ժողովրդի գլխավոր նպատակի՝ ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա լրիվ ճանաչման մեջ»:

Ըստ Թովմասյանի. «Մենք շատ լավ հասկանում ենք, որ բարդ ժամանակներ ենք ապրում, և գործընթացները, որոնք ընթանում են մեր տարածաշրջանում, կարող են ցանկացած պահի ռազմական նոր ագրեսիաների ու անկանխատեսելի հետևանքների պատճառ դառնալ: Սակայն դրանցից խուսափելու համար մենք չենք կարող մեր կենսական շահերը անտեսել: Այդ իմաստով շատ կարևոր էր նաև ՀՀ վարչապետի այն միտքը, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները պաշտոնական Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում չեն պատրաստվում Արցախի նկատմամբ էթնիկ զտում կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ Ադրբեջանին»։

Նա շեշտել է, որ միջազգային հանրությունը ևս պետք է այս հարցում շատ հստակ ու կոշտ դիրքորոշում ստանձնի։

Անդրադառնալով օրեր առաջ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած այն տեղեկատվությանը, թե Արցախի իշխանության ներկայացուցիչները հրավիրվում են Բաքու երկխոսության՝ Թովմասյանը նշեց, որ Արցախի իշխանությունները երբևէ չեն խուսափել Ադրբեջանի իշխանությունների հետ շփումներից:

«Հարցն այն է, որ մեզ համար ընդունելի չէ Բաքվի առաջարկած օրակարգը: Ցավոք, նախորդ շփումները, չնայած պայմանավորվածություններին, որևէ արդյունք չեն ապահովել օրակարգային հարցերի մասով: Ավելին, դրանցից հետո Ադրբեջանի զինուժը մարտի 5-ին Արցախի տարածքում ահաբեկչական գործողություն է իրականացրել, որի հետևանքով զոհվել է երեք և վիրավորում ստացել մեկ ոստիկան: Եթե շփումների «արդյունքները» այդպիսին պետք է լինեն, ապա ավելի նախընտրելի է չհանդիպել»,- եզրափակել է Ա. Թովմասյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում