Monday, 15 06 2026
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Վարդան Մինասյան. Սլովակիային հնարավոր է հաղթել

ՀՖՖ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականը երեկ «Ժիլինա» մարզադաշտում հորդառատ անձրևի ներքո անցկացրել է նախախաղային մարզումը: Մարզումից առաջ տեղի է ունեցել Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը, որը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

– Հնարավո՞ր է, որ Ռոբերտ Արզումանյանը մասնակցի վաղվա խաղին:

– 100 տոկոսով չի մասնակցի վաղվա խաղին: Նա արդեն կպատրաստվի հավաքականի հետագա հանդիպումներին:

 – Երևանում Հայաստանի հավաքականը հաղթեց Սլովակիային: Արդյոք նույն խաղը ցուցադրելու դեպքում հնարավո՞ր է հաղթել նաև Ժիլինայում:

 – Այստեղ ավելի դժվար կլինի, քանի որ դրսում ավելի բարդ է լինում խաղալ, ուստի պետք է ավելի շատ աշխատել: Հաղթել հնարավոր է:

 – Եթե դիտել եք Իռլանդիա-Սլովակիա հանդիպումը, ապա բացահայտե՞լ եք ինչ-որ բան մրցակցի մասին:

 – Ինձ չի հաջողվել նայել այդ խաղը: Խնդրել էինք, բայց չտվեցին: Ես դիտել եմ Սլովակիայի հավաքականի նախկին խաղերը և լավ եմ պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Սլովակիան:

– Մովսիսյանից բացի այլ փոփոխություններ կլինե՞ն մեկնարկային կազմում:

 – Այո, ևս մեկ փոփոխություն կլինի, բայց այս պահին չեմ ասի:

 – Երևանի խաղի համեմատ փոփոխություններ կլինե՞ն Ձեր թիմի խաղում:

 – Փոփոխություններ կլինեն, քանի որ խաղը մրցակցի հարկի տակ է: Մարտավարությունը նույնպես այլը կլինի, քան Երևանում, սակայն պետք է նշեմ, որ կան սկզբունքներ, որոնք մենք միշտ պահպանում ենք:

 – Հայաստանի հավաքականը հնարավորություն ունի նվաճել Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր և այդ առումով վաղվա խաղը շատ կարևոր է: Այդ հանգամանքը կարո՞ղ է հոգեբանական արգելք հանդիսանալ:

 – Ոչ, մենք պատրաստվում ենք միայն կոնկրետ խաղերի, այսինքն` տվյալ դեպքում` վաղվա խաղին:

 – Ո՞ր ֆուտբոլիստին ենք համարում առավել վտանգավոր մրցակցի կազմում:

 – Ինձ ավելի շատ դուր է գալիս Սլովակիան` որպես թիմ: Շատ կազմակերպված և տակտիկապես լավ պատրաստված թիմ է:

 – Կարևո՞ր է արդյոք, որ Երևանում հաղթել է Հայաստանը:

 – Միգուցե հոգեբանորեն դա որոշակի նշանակություն ունի, սակայն ինձ համար այդ հաղթանակն արդեն անցյալում է:

 – Մովսիսյանը վաղը խաղալո՞ւ է: Ի՞նչ կտա դա հավաքականին:

 – Նրա վերադարձը շատ լավ է մեզ համար: Բայց պետք է ասեմ, որ Արթուր Սարկիսովն էլ լավ հանդիպում անցկացրեց Անդորրայի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում