Saturday, 06 06 2026
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

Աստղերի ինդուլգենցիան

Հայաստանում չպետք է լինի կարիքավոր մանուկ, և դա պետք է վեր լինի ցանկացած քննարկումից: Եթե Հայաստանը, իբրև պետական միավոր, չի կարողանում ընդամենը երեք միլիոն բնակչության պայմաններում ապահովել ապահով և բարեկեցիկ մանկություն բոլոր երեխաների համար՝ ունենալով միլիոնատեր և միլիարդատեր իշխանավորներ, ապա իրավունք չունի անկախության 20-ամյակ տոնելու: Բայց Հանրային ակցիան անշուշտ ունի նաև հմտորեն քողարկված մի այլ շերտ, որը կարծես թե հուշում է, որ ակցիայի գլխավոր նպատակը ոչ այնքան մանուկների կարիքները հոգալն է, որքան այսպես ասած՝ ոչ լեգիտիմ «աստղային» համակարգը լեգիտիմ դարձնելը:

Ինչի մասին է խոսքը: Խոսքն այն մասին է, որ վերջին տարիներին Հայաստանում ծայրահեղորեն վարկաբեկվեց ոչ միայն իշխանությունը, այլ նաև այդ իշխանության կամակատարը և ծառան դարձած շոու-բիզնեսը` բազմաթիվ, տասնյակ աստղեր ու աստղուհիներ` երգիչներ, դերասաններ, ռեժիսորներ և այլն: Նրանք սկսեցին երգել իշխանության համար, պարել իշխանության համար, սպասարկել իշխանության քարոզչական կարիքները: Միայն նման աստղերն էին ստանում երկրում բարեկեցիկ ապրելու հնարավորություն, իսկ ով չէր մտնում այդ ծառայամիտ շղթայի մեջ, Հայաստանում նրա հնարավորությունների իրացման շրջանակը խիստ նեղանում էր, հեռուստատեսությունը փակվում էր նրա առաջ:

Այդ ամենը հասցրեց նրան, որ հայաստանցի այդ սպասարկու և ծառայամիտ «բոմոնդը» հանրության համար սկսեց նույնանալ իշխանության հետ և դառնալ նույնքան վարկաբեկված, որքան ոչ լեգիտիմ իշխանությունն ինքը: Այդ ամենը հատկապես գագաթնակետին հասավ Տաշիր 2011-ի հայտնի խայտառակությունից հետո, ինչը դարձավ այդ շերտի հանդեպ հանրային անհանդուրժողության բաժակի վրա լցված վերջին կաթիլը: Հ1-ի բարեգործական ակցիան, ըստ ամենայնի, ծառայելու է որպես «աստղերի» ինդուլգենցիայի փորձ, որպեսզի երբ որևէ քննադատություն հնչի որևէ աստղի հանդեպ, անմիջապես հակադարձեն բարեգործական այդ ակցիայով, թե՝ տեսեք, աստղերը ինչ բարի գործ են անում, իսկ դուք քննադատում եք այդ բարի մարդկանց և մերժում նրանց հանրային գործունեությունը: Այլ կերպ ասած՝ «աստղերը» փորձում են պաշտպանվել մանուկներով, դարձնել մանուկներին իրենց «մեծական» խաղերի զրահը: Հակառակ պարագայում՝ եթե չլիներ այդ քողարկված նպատակը, բարեգործական ակցիան կարելի էր անել առանց «բոլոր աստղերը» խորագրի՝ առավել հանրայնացնելով ակցիան, առավել ևս, որ դրանում կար այդպիսի մեխանիզմ` բջջային հաղորդագրությունների ուղարկում, որից ստացված փողը ծառայելու էր բարեգործությանը: Այլ կերպ ասած՝ աստղերը կարող էին այստեղ ընդամենը օժանդակող դեր լինել, ոչ թե առանցք, եթե բարեգործության իրական առանցքը իսկապես մանուկներն էին, ոչ թե վարկաբեկված աստղերի ինդուլգենցիան:

Լուսանկարը` Bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում