Thursday, 25 06 2026
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ

Չկա իրավական ուժ ունեցող միջազգային փաստաթուղթ. իշխանությունները փորձ  են անում քողարկել ակնհայտ ապօրինի իրավիճակը

«Խաղաղության պայմանագիրն այն մասին է, որպեսզի ամեն ինչ հստակ լինի, հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա։ Եվ գիտեք, որ մենք նաև կողմ ենք, որպեսզի ստեղծվի երաշխավորի ինստիտուտ և նաև հնարավորինս ամեն ինչում հստակություն լինի։ Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ հայկական կողմն Ադրբեջանից ստացել է իր առաջարկած տեքստի պատասխանը, որը շարունակական գործընթաց է։ «Հիմա հայկական կողմն է աշխատում տեքստի վրա, և հնարավորինս շուտ այդ տեքստը պատրաստ կլինի, մենք պատրաստ կլինենք փոխանցելու ադրբեջանական կողմին։ Այս պահին չեմ կարող ասել, թե այդ փոխանցումն ինչպես տեղի կունենա»,- ասել է ԱԽ քարտուղարը։

Անդրադառնալով Արցախի մասին հարցին՝ Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները կողմ են, որպեսզի միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև՝ ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների ու անվտանգության շուրջ.«Եվ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որպեսզի այս մեխանիզմը կայանա։ Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում»։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ այս պահի դրությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկա հրադադարի մասին համաձայնագիր.«Չկա այնպիսի փաստաթուղթ, որը կհամարվի միջազգային համաձայնագիր։ Առհասարակ հրադադրի վերաբերյալ համաձայնագրերը, որոնք ֆիքսում են ինչ-որ շփման  գծեր, ունեն նույն կարգավիճակն ինչ-որ պետական սահմանները, եթե այդ  համաձայնագիրը գրանցված է լինելում ՄԱԿ-ում։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր որևէ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ չկա։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը շատերը ներկայացնում են որպես փաստաթուղթ, չափազանցված է նրա գնահատականը՝ որպես միջազգային համաձայնագիր։ Դա ընդամենը եռակողմ որոշում է, որը  հայկական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն իր մասով ընդունել է իր պաշտոնական լիազորություններից դուրս»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Ղուկասյանի՝ այդ բոլոր խնդիրները, «հեծանիվ հորինելը», որի մասին խոսում էր Արմեն Գրիգորյանը առաջանում է ապօրինի վիճակի պատճառով, որը ստեղծվել է Հայաստանի վարած արտաքին քաղաքականության արդյունքում.«Իսկ միջազգային մեխանիզմը հետևյալն է. հակամարտող կողմերը կնքում են համաձայնագիր, այդ համաձայնագիրը գրանցվում է ՄԱԿ-ում, ֆիքսվում որպես միջազգային պայմանագիր և այդ համաձայնագիրը երաշխավորելու համար կիրառվում են միջազգային խաղաղարար ուժեր։ Սա է  մոլորակի վրա գոյություն ունեցող մեխանիզմը։ Եթե կողմերի միջև վստահելի հարաբերություններ կան, ընդգծված նպատակ կա՝ հասնելու խաղաղության, միջազգային խաղաղարար ուժերը կարող են փոխարինվել միջազգային դիտորդներով, ոչ թե զինված դիտորդներով։ Կարող են դրան հավասարազոր դիտարկման առաքելությամբ փոխարինվել, բայց հիմքում, ինչպես ասացի, դրվում է երկու պետությունների, հակամարտող կողմերի միջև կնքված պայմանագիրը, որը գրանցված է լինում ՄԱԿ-ի քարտուղարությունում և որի հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ունենում է որոշում՝ կիրառել միջազգային այս կամ այն մեխանիզմը, ներառյալ միջազգային խաղաղարար ուժերը»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ այն, ինչ հիմա ուզում են հորինել Հայաստանում, հավանաբար նպատակ ունի շրջանցել միջազգային գոյություն ունեցող կարգերը.«Քանի որ Հայաստանը այդպիսի արտաքին քաղաքականություն է վարել և ներգրավված է եղել ապօրինի գործընթացի մեջ, այսօր չկա իրավական ուժ ունեցող հրադադարի համաձայնագիր։ Ստիպված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը իբրև համաձայնագիր, ստիպված են հիմա ինչ-որ երաշխավոր հորինել։ Դա փորձեր են քողարկել այն ակնհայտ ապօրինի իրավիճակը, որը ստեղծվել է իշխող ուժի ղեկավարի անհեռանկար ու սխալ քաղաքականության արդյունքում»,-եզրափակեց Ղուկասյանը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում