Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ իրենց հաջողվել է «վերածրագրավորել» վերացող կենդանիների ցողունային բջիջները։ Սա, նրանց կարծիքով, թույլ կտա ավելացնել նրանց թիվը: Այս մասին գրում է BBC-ն:
Ինչպես ասվում է Nature Methods ամսագրում հրապարակված հոդվածում, գիտնականները կարողացել են սպիտակ ռնգեղջյուրի սառեցված ցողունային բջիջները վերածել շարակցական հյուսվածքների այնպես, ինչպես դա կիրառվում է ավանդական բժշկության մեջ:
Սպիտակ ռնգեղջյուրը գտնվում է վերացման եզրին որսագողերի կողմից նրա եղջյուրների հանդեպ եղած մեծ հետաքրքրության պատճառով: Գիտնականները կարծում են, որ սա թույլ կտա ոչ միայն ավելացնել այդ կենդանիների թիվը, այլև վերացնել նրանց հիվանդությունները:








































