Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

WikiLeaks-ի փաստերով պետք է քրգործեր հարուցել. Գ. Եղիազարյան

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրական դատարանի անդամը պաշտպանված չէ, մի երկրում, որտեղ սամվելնիկոյանները, լինելով իշխող կուսակցության անդամ, պաշտպանված չեն և տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատանը, որ իմացեք, կարող ա բոբոն գա՝ ինձ տանի: Եվ այս մթնոլորտում կատարվեց Մարտի մեկը, երբ զորքը սահմանադրական խախտումով մտցրեցին Երևան, թքեցին Սահմանադրության վրա, և Wikileaks-ի հրապարակումները, այդ ամենի ապացույցն են»,- Wikileaks-յան հրապարակումներին անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ նշեց, որ արտասահմանյան կազմակերպությունների հրապարակումներին ինքը միանշանակորեն չի հավատում.
«Ես այդ ամենի շուրջ կխորհեի, այս փոքր երկրում մենք մեզ չենք կարողանում բան ապացուցենք, ուր մնաց արտասահմանյան կառույցի հրապարակումներով կարողանանք բան ապացուցենք»:
Եղիազարյանն էլ առաջարկեց քրեական գործ հարուցել և ապացուցել ճիշտ են, թե սխալ Wikileaks-ի հրապարակումներում նշված փաստերը: Նա նշեց, որ հենց ահաբեկված լինելու հանգամանքն է եղել պատճառը, որ Սամվել Նիկոյանը, լինելով Մարտի մեկի դեպքերն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ «ոչ գվվում էր, ոչ բվվում»:
Ալեքսանյանն էլ նկատեց, որ Նիկոյանը շատ մեծ գործ է կատարել և պետք չէ թերագնահատել: Եղիազարյանն էլ արձագանքելով՝ նշեց. «Իհարկե, շատ մեծ գործ է կատարել իշխանությունների համար, Մարտի մեկը չբացահայտելու համար»:
Եղիազարյանը նշեց, որ իշխանությունները մինչ օրս չեն պատասխանել հարցին, թե ինչու կատարվեց ռազմական հեղաշրջում: Ալեքսանյանն էլ նկատեց, որ զորքեր մտցնելու անհրաժեշտություն եղել է, և դրա համար էլ դրանք մտել են քաղաք: Եղիազարյանն էլ արձագանքեց, որ ոչ մեկին իրավունք տրված չէ խախտել երկրի գլխավոր օրենքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում