Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Ներքաղաքական խմորումնե՞ր, թե՞ Մոսկվայի պահանջ. ինչո՞ւ է Արցախը գնում սահմանադրական փոփոխությունների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ նախաձեռնվել է Սահմանադրության փոփոխության գործընթաց՝ ռազմական դրության ժամանակ Հանրապետության Նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում Ազգային ժողովի կողմից Նախագահի ընտրության և դրա առանձահատկությունների վերաբերյալ: Փետրվարի 13-ին ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:

Արցախի նախագահի աշխատակազմից նշում են, որ նման որոշման համար պատճառ են հանդիսացել սահմանադրական փոփոխության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, «ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»։

Այն ժամանակ  Արայիկ Հարությունյանը մեկնաբանել էր, թե  «ներքին համերաշխությունն ու միասնականությունն ամենազորեղ ուժն է և ամենակարևոր երաշխիքը պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում»։

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում ասվում էր, որ Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններն անցկացվելու են առանձին՝ համապատասխանաբար 2023 և 2024 թվականներին: Սահմանադրության փոփոխությամբ՝ նախատեսվում էր  նաև նախագահական համակարգից անցում կատարվելու կառավարման կիսանախագահական համակարգի:

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ նման փոփոխությունները բխում են Արցախի շահերից.«Փաստացի պատերազմի մեջ գտնվող երկրում կարող է լինել մի իրավիճակ, երբ երկիրը նախագահ չի ունենա ու  հենց այդ ժամանակ սկսվեն ռազմական գործողություններ։ Դա Արցախի համար բավականին մեծ հավանականություն ունեցող իրավիճակ է և այդ իրավիճակում անհրաժեշտ է, որպեսզի երկիրը գլուխ ունենա, լինի գերագույն գլխավոր հրամանատար։ Իսկ ընտրությունների անցկացումը, հասկանալի է, որ այդ իրավիճակում հնարավոր չի լինելու։ Մեծ հավանականությամբ՝ հենց ապահովության համար է նման որոշում կայացվել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Արդյոք սա հենց Արայիկ Հարությունյանի որոշումն էր, որովհետև կա տեսակետ, որ ռուսական ազդեցության գոտում այլևս անհնար է ինքնուրույն որոշումներ կայացնել, Ղևոնդյանն արձագանքեց.«Չենք կարող ասել, թե իրականում դա ում որոշումն է եղել, բայց այնուամենայնիվ  ում որոշումն էլ որ լինի՝ բխում է արցախահայության շահերից»։

Պե՞տք է սա դիտարկել նաև Արցախի ներքաղաքական զարգացումների կոնտեքստում հարցին ի պատասխան, մեր զրուցակիցն ասաց. «Չեմ կարող ասել, գուցե Արցախում պատրաստվում են գործընթացների։ Ինչպես գիտեք՝ Արցախում կար նոր նախագահական ընտրություններ անցկացնելու միտում, որը հետաձգվեց կամ չեղարկվեց։  Գուցե դա նորից երևան է եկել և կան խորքային գործընթացներ։ Ենթադրում եմ, որ գուցե  սահմանադրական փոփոխությունները սրա համար են արվում, որովհետև բավական բարդ իրավիճակում է այս պահին Արցախի քաղաքական համակարգը և կան կասկածներ, որ համապետական ընտրություններ հնարավոր չի լինելու անցկացնել։ Եվ եթե փորձ արվի ու հանկարծ սկսվեն ռազմական գործողություններ՝ հավանաբար  հենց այդպիսի իրավիճակի համար է նման փոփոխություն կատարվել»։

Արդյոք սա կարող ենք համարել Արայիկ Հարությունյանի հեռանալու նախերգանք, դիտարկմանն ի պատասխան, քաղաքագետն արձագանքեց.«Ես չեմ կարծում, թե Արայիկ Հարությունյանն այս պահին ներքին քաղաքական իրադարձությունների առումով հեռանալու խնդիր ունի։ Գուցե նախագահի նոր ընտրությունների հետ կապված իրավիճակն այդպիսին է, բայց եթե նույնիսկ այդպես է ՝ դա չի նշանակում, որ Հարությունյանը կհեռանա։ Ոչ ոք չի բացառում, որ եթե Արայիկ Հարությունյանը հրաժարական տա, կարող է նորից մասնակցել ընտրություններին և նույնիսկ հաղթել»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը համարում է, որ որքան էլ հարցը դավադրության հետ են կապում, այն բխում է Արցախի շահերից.«Պետք է այսպես նայել՝  եթե ռուսական շպիոն են ընտրելու՝ վատ է, եթե ոչ, ապա լավ է։ Այլ կանխատեսումներ անելը բարդ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շիրինյանը մատնանշեց մեկ այլ հանգամանք ևս.«Ղարաբաղի իշխանությունները 30 տարում  այնքան անմակարդակ եղան, որ ես հիմա անվստահ եմ իրենց գիտելիքների բարոյականության  ու համազգային նվիրումի հանդեպ։ Իրենք պետք է հասկանան ու այն գիտակցումն ունենան, որ մանրախնդիր, թայֆայական, Ռուսաստանի, ղարաբաղյան կլանի շահերը սպասարկելուց անդին՝ հայ ժողովրդի շահերը սպասարկելու հարցը կա։ Կունենան այդ գիտակցությունը՝ շատ լավ, չեն ունենա՝ հերթական  անգամ կոչնչանան։Ռուսական շահերը սպասարկելը  հայ ժողովրդի մահն է»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում