Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Նիդերլանդները հաստատում է, որ ադրբեջանական շրջափակումը հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի

Նիդերլանդների արտգործնախարար Վոբկե Հոկստրան համաձայն է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կհանգեցնի հումանիտար ճգնաժամի Լեռնային Ղարաբաղում։ Վոբկե Հոկստրան նման մտահոգություն է հայտնել՝ պատասխանելով պատգամավորներ Ագնես Մալդերի և Դոն Սեդերի հարցերին, որոնք վերաբերում էին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմանը: Այս մասին հաղորդում է Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնության տարածած հաղորդագրությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ 2023 թ. փետրվարի 10-ի խորհրդարանին ուղղված իր նամակում ԱԳ նախարար Հոկստրան նշել է, որ Նիդերլանդները մարդասիրական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին ԵՄ-ի միջոցով՝ ԿԽՄԿ-ի աջակցությամբ, քանի որ միայն ԿԽՄԿ-ն Լաչինի միջանցքով մուտք ունի Լեռնային Ղարաբաղ:

Նախարարը գրել է, որ Նիդերլանդները տարբեր բանակցությունների և հայտարարությունների ժամանակ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել կատարել եռակողմ համաձայնագրի դրույթները:

«2023 թ. հունվարի 19-ին ես հեռախոսով խոսել եմ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում ես փոխանցել եմ հումանիտար իրավիճակի վերաբերյալ իմ մտահոգությունները և խնդրել ադրբեջանական կողմին ապահովել ազատ տեղաշարժը: Նույն օրը Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում վարչապետը նույն ուղերձն է հղել Ադրբեջանի նախագահ Ալիևին», – Վոբկե Հոկստրայի խոսքերն է մեջբերում Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների դաշնությունը։

Նախարարը հավելել է, որ Սեդերի և Մալդերի միջնորդության համաձայն՝ կաբինետը նաև դիտարկում է, թե եվրոպական մակարդակով հետագա ինչ տարբերակներ կան՝ համոզելու Ադրբեջանի իշխանություններին դադարեցնել շրջափակումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում