Ոստիկանության Էրեբունու բաժանմունքում ոստիկանների կողմից փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի առնչությամբ ոստիկանությունում ծառայողական քննություն է նշանակվել։ Այս մասին հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ ոստիկանությունում իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող երկու փաստաբանի նկատմամբ ոստիկանները բռնություն են գործադրել։
Բացի այդ, ՔԿ-ից հայտնել են, որ ոստիկանության երկու աշխատակիցների կողմից հաղորդում է ստացվել քննչական բաժնում 2 փաստաբանների կողմից իրենց և ոստիկանության մյուս ծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու, այդ ընթացքում դրսևորած բացահայտ արհամարհական վերաբերմունքի և բռնություն գործադրելու դեպքի վերաբերյալ: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաքձեռնվել է քրեական վարույթ:
Երկու փաստաբանները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։









































