Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի և քաղխորհրդի անդամ Առնոլդ Բլեյանի հետ չափազանց կարևոր հանդիպում ունեցանք Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հետ:
Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները գնալով հրատապ են դարձնում համահայկական քաղաքական և հասարակական ուժերի և խմբերի համախմբված աշխատանքը:
Արցախի անվտանգությունը, արցախցիների՝ սեփական հայրենիքում ապրելու իրավունքը անքննելի հրամայական և օրակարգ է:
Նախարար Ղազարյանի հետ ձեռք բերեցինք պայմանավորվածություն հետայսու ևս մեր կարողությունները համադրված և համաձայնեցված գործարկելու մասին: