Monday, 22 06 2026
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար

Հեղափոխությունից չորս տարի և ութ ամիս հետո մի Անտոնյան Սուրիկ գտա՞ն, սա՞ էր վեթինգը

Բարձրագույն դատական խորհուրդը օրերս կասեցրեց դատավոր Սուրեն Անտոնյանի լիազորությունները։ Որոշման կայացման համար հիմք է հանդիսացել ՄԻԵԴ-ի որոշումը, որով արձանագրվել են իրավական որոշակիության, դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքների, ինչպես նաև քաղաքացու հիմնարար իրավունքների խախտումները։ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2015թ կայացված ՄԻԵԴ վճռի հիման վրա, ըստ որի, Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելով երկրորդ անգամ ներկայացված բողոքը, խախտել է «res judicata» սկզբունքը։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով ԲԴԽ որոշմանը, նշեց, որ սա նախադեպ չի կարող դառնալ մյուս դատավորների համար․ «Հեղափոխությունից չորս տարի և ութ ամիս հետո մի Անտոնյան Սուրիկ գտա՞ն, սա՞ էր վեթինգը: Մաքրում ենք մի բան, որ եղել է 15 տարի առաջ, 40 տականք դատավորներ շարունակում են պաշտոնավարել։ Ռուբեն Ներսիսյանը պետք է շարունակի մարդ դատել, իսկ Սուրիկ Անտոնյանի լիազորությունները կասեցնում են։ Անտոնյան Սուրիկին որ գործից հանեցիք, մաքրվե՞ց դատական համակարգը»,-ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ Հայաստանում ոչ մի տեսակի դատական բարեփոխումներ ընդհանրապես չեն իրականացվում. «Հեղափոխությունից անցել է հինգ տարի, լավ է, որ Սուրիկ Անտոնյան գտանք, հինգ տարին մեկ է լինելո՞ւ նման դեպք: Եթե դուք ռազմավարություն չունեք, Անտոնյան Սուրիկին հանելով մաքո՞ւր ենք արդեն, կարող ենք հպարտ ման գա՞լ: Բնականաբար, ոչ։ Հարց եմ տալիս՝ բա ինչո՞վ եք զբաղված, ժողովուրդ։ ԲԴԽ ն համալրվում է մարդկանցով, որոնք տեղյակ չեն համակարգն ինչպես է աշխատում, նրանք անգամ գիտնական էլ չեն, էդպես եք անելո՞ւ բարեփոխում։

Մացոն շատ ավելի լավ տղա է, քան ԲԴԽ անդամներից շատերը: Նա գոնե գիտի՝ ինչպես է արդարադատություն լինում, կարող է թերանում է, բայց ԲԴԽ անդամներից շատերը հաստատ Մացոյից քիչ բան գիտեն», -հայտարարեց Ալեքսանդր Սիրունյանը:

«Մենք բոլորս գիտենք, որ միայն Սուրիկ Անտոնյանը չէր, որ 35 տարվա մեջ հայկական դատական համակարգը վնասել է: Հինգ տարվա մեջ միայն իրեն գտա՞ք։ Եթե միայն նա է, արձանագրենք, որ ամեն բան նորմալ է, առաջ անցնենք»,- ընդգծեց նա:

Փաստաբան Գևորգ Դավթյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ այնպես չէ, որ եթե ՄԻԵԴ-ը բավարարեց դիմող կողմի պահանջը, դա նշանակում է, որ այդ դատավորին պետք է հանել համակարգից։

«Չենք կարող ասել՝ նախադեպ կարող է լինել ԲԴԽ այս որոշումը, թե ոչ։ Նախադեպ է այնքանով, որ մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ եթե մեղավորությունը դատավորինն է, կիրառել են ամենախիստ կարգապահական պատասխանատվությունը։ Սա հիմք կարող է հանդիսանալ այն առումով, որ եթե առաջին անգամ եղել է ԲԴԽ այսպիսի որոշում, երկրորդ անգամ էլ կարող է լինել։ Լիազորությունների դադարեցումը ամենախիստ կարգապական միջոցն է»,-ասաց փաստաբանը։

Դավթյանի խոսքով՝ միայն այս բաղադրիչը հաշվի առնելով՝ ասել, որ դատական համակարգը լուրջ բարեփոխումների փուլ է մտնում, սխալ է, պարզապես սայլը տեղից սկսեց շարժվել, բայց հարցերն ամբողջությամբ չեն լուծվում։

Դատավորը, սակայն, ներպետական ատյաններում բողոքարկելու հնարավորություն չունի։

«ԲԴԽ որոշումները բողոքարկման ենթակա չեն, և ներպետական ատյաններով դատավորը չի կարող իր իրավունքները ԲԽԴ որոշումներից պաշտպանել, բայց կարող է դիմել ՄԻԵԴ, խախտվել է եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իր  իրավունքներից մեկը և այդ հիմքով չորս ամսվա  ընթացքում կարող է դիմել ՄԻԵԴ»,-ասաց Դավթյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում