Պատերազմը հաղթեցինք, բայց ոչ միացում եղավ. ոչ Արցախի անկախության ճանաչում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց պատմաբան, քաղաքագետ, Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի Հայագիտության ծրագրի տնօրեն, պրոֆեսոր Ստեփան Աստուրյանը:
Պատմաբանը կարծում է, որ ջախջախիչ հաղթանակից հետո Հայաստանը ստորագրեց հավերժական զինադադար, որը որևէ հարց չլուծեց. «Հայաստանը պետք է տարբեր պետությունների հետ կապեր հաստատի ու օգտվի: Հայաստանը պետք է կարողանա ռազմավարություն մշակի, ոչ թե հայտարարի սա մեր դաշնակիցն է, սա մեր թշնամին: Ռազմավարական մտածելակերպ է պետք. լալկան կոչերը վնասակար են Հայաստանի համար»: