
Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման հետ կապված խնդիրներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունից և հորդորում տուրք չտալ ապատեղեկատվությանը:
Խնդիրներ առաջանալու դեպքում` ընկերությունը անմիջապես կտեղեկացնի բնակչությանը: Եվ քանի որ էլեկտրաէներգիան մատակարարվում է հովհարային տարբերակով, ընկերությունը Ստեփանակերտ քաղաքի ջրօգտագործողներին հորդորում է խնայողաբար օգտագործել ջուրը: