Երևանի կենդանաբանական այգու վագրերի ընտանիքը համալրվել է ևս մեկով, նվիրաբերվել է ամուրյան վագրի առանձնյակ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ այգուն ամուրյան վագրի առանձնյակը նվիրաբերել են բարերարներ՝ հայր և որդիներ Առաքելյանները:
Կենդանին 7 տարեկան է: Այգում անցնելու է կարանտինային շրջան և ազատավանդակի վերակառուցումից հետո կմիանա վագրերի ընտանիքին:
Կենդանաբանական այգու տնօրինությունն իր գոհունակությունն է հայտնել բարերարներին նվիրատվության համար և վստահեցրել, որ այգին կանի առավելագույնը՝ նաև նոր կենդանիների համար պատշաճ պայմաններ ապահովելու նպատակով: