Ավարտվեց «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Իռլանդիա-Սլովակիա հանդիպումը: Թիմերը չկարողացան գրավել միմյանց դարպասները և մեկական միավոր վաստակեցին ու 14-ական միավորով կիսում են 2-3-րդ հորիզոնականները:
Այսպիսով, եթե Հայաստանի հավաքականը 4 օր անց հաղթի Սլովակիային, իսկ Ռուսաստանը` Իռլանդիային, մեր ընտրանին նույնպես կունենա 14 միավոր և սլովակների ու իռլանդացիների հետ կկիսի 2-4-րդ հորիզոնականները:
Հիշեցնենք, որ 7-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով հաղթեց Անդորրային, իսկ ռուսները 1:0 հաշվով առավելության հասան Մակեդոնիայի ընտրանու նկատմամբ:
7-րդ տուրից հետո B խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.
1.Ռուսաստան 16 մ.
2.Իռլանդիա 14 մ.
3.Սլովակիա 14 մ.
4.Հայաստան 11մ.
5.Մակեդոնիա 4 մ.
6.Անդորրա 0 մ.







































