Monday, 13 05 2024
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը

Արմեն Սարգսյանն Indian Express-ում տպագրված հոդվածում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը

2022 թվականին Հայաստանն ու Հնդկաստանը նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Սակայն, ինչպես Indian Express-ում հրապարակված «Կապ պատմության հետ» խորագրով հոդվածում գրում է Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը, այս կարևոր նշաձողը հարաբերությունների պատմության միայն մի մասն է։

Նա նշում է, որ Հայաստանն ու Հնդկաստանը հնագույն քաղաքակրթություններ են, որոնք միմյանց մոտիկից ճանաչում են արդեն հազարամյակներ։ «Երկու ազգերի նմանությունը և խորը փոխկապակցվածությունը ուշագրավ են՝ հաշվի առնելով աշխարհագրական այն մեծ հեռավորությունը, որը բաժանում է նրանց։ Քիչ ազգեր կան, որոնք մեր ազգային հիշողության մեջ ավելի կարևոր տեղ ունեն, քան Հնդկաստանը, երկիր, որտեղ հայ համայնքի սերունդները ծաղկել են և ձևավորել հայոց պետականությունը վերակենդանացնելու երազանքը, որը ոչնչացվել էր դարավոր ներխուժումների և օտար ուժերի կողմից հաստատված տիրապետության ընթացքում։ Որպես օրինակ, նշեմ Մամիկոնյանների հարգված արիստոկրատական տոհմը, որը մինչև 8-րդ դարը վերահսկում էր Հայաստանի հսկայական տարածքները: Ընտանիքի մի ճյուղը տեղափոխվեց Հայաստանի և Հնդկաստանի միջև, և այդ ընտանիքից ծնվեց մեծագույն մարտիկը՝ հինգերորդ դարի զորահրամանատար Վարդան Մամիկոնյանը, ով կրում էր սանսկրիտ անունը»,- գրում է Արմեն Սարգսյանը: Նա ներկայացնում է, թե ինչպես էին հայ վարպետները, վաճառականները բարձր գնահատվում 17-րդ դարի Հնդկաստանում, որտեղ նրանք որպես խորհրդատուներ էին հանդես գալիս արքունիքներում։

«Հնդկաստանում հայերի ցանցն այնքան ընդարձակ էր, որ մինչև 19-րդ դարը Կալկաթան ձեռք էր բերել հայկական քաղաքի համբավ»,- նշում է Սարգսյանը: Հայաստանի չորրորդ նախագահն իր հոդվածում պատմում է, որ 1773 թվականին Շահամիր Շահամիրյանը Հնդկաստանում հրապարակեց իր գրքույկն ապագա հայկական պետության մասին (խմբ․ – «Որոգայթ փառաց»), որը դարձավ ճանապարհային քարտեզ և, միևնույն ժամանակ, վերակառուցվող Հայաստանի սահմանադրության նախագիծը։ Շահամիրյանի գրքից երկու տասնամյակ անց Մադրասում լույս տեսավ առաջին հայերեն տպագիր ամսագիրը՝ «Ազդարարը»։ Այս երկու աշխատանքները միասին նպաստեցին աշխարհասփյուռ հայ համայնքների և ազգային գիտակցության զարթոնքին:

«Հայկական հանրապետությունը, որը վերածնվեց 1991 թվականին, Խորհրդային Միության փլուզումից անմիջապես մեկ օր անց ճանաչվեց Հնդկաստանի կողմից։ Նոր Դելին Հայաստանի մայրաքաղաք Երևանն ընտրեց՝ որպես Կովկասում իր առաջին դեսպանության վայր։ Դիվանագետի և քաղաքական գործչի իմ կարիերան, որը սկսվեց 1990-ականներին, ընդլայնվեց հնդիկների հետ իմ բարեկամությամբ՝ ականավոր գիտնականներից մինչև գործարարներ ու ոգեշնչող քաղաքական գործիչներ․․․ Անցած կես տասնամյակի ընթացքում Հնդկաստանը հանդես է եկել որպես Հայաստանի առաջնակարգ պաշտպանական գործընկեր։ Հնդկաստանի ներկայիս ղեկավարությունը չի վախենում կտրուկ խոսել Կովկասում շարունակվող ագրեսիայի, այդ թվում Լաչինի միջանցքի շրջափակման մասին, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120000 հայեր կտրվել են աշխարհից։ Որպես Հայաստանի նախագահ՝ ես բարձր եմ գնահատել իմ հիանալի հարաբերությունները Հնդկաստանի հետ, և ինձ հաճելի է նման ճգնաժամային պահերի տեսնել Դելիի համերաշխությունը Հայաստանի հետ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությունը չի իրականացվում միայն կառավարությունների կողմից։ Այն առավելապես առաջ է մղվում երկու երկրների ժողովուրդների կողմից՝ ինչպես երկու հազար տարի առաջ: Մեր կառավարությունները վերջին երեք տասնամյակում պարզապես փորձում էին այդ հարաբերություններին համահունչ գործել»,- եզրափակում է Արմեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում