Sunday, 05 07 2026
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
13:15
Մունդիալ-2026. Ֆրանսիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
11:45
Մունդիալ-2026. Մարոկկոն խոշոր հաշվով հաղթեց Կանադային
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին

Տարվա ոսկե վերադարձն ու պատասխանը Պուտինի շնորհավորանքին

2022 թվականին սպորտում արձանագրված նշանակալի հաջողություններից կարելի է համարել լեգենդար մարզիկ Արթուր Ալեքսանյանի հառահեղ ելութը Սերբիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում։ Տևական դադարից հետո շարք վերադառնալով Ալեքսանյանը պատմություն կերտեց։ 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Ալեքսանյանը մրցելով բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ և հաղթանակ տոնեց 5:1 հաշվով: Աշխարհի այս առաջնությունում Ալեքսանյանը մեկնարկել էր որակավորման փուլից, սակայն առաջին գոտեմարտի մրցակիցը հրաժարվել էր պայքարից: 1/8 եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը հաղթել էր աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարին և դուրս եկել քառորդ եզրափակիչ, որտեղ էլ ուժերը չափելով Ղրղզստանից Բեկսուլթան Մախմուդովի հետ` հաղթել 9:0 հաշվով: Կիսաեզրափակիչում Օլիմպիական խաղերի չեմպիոնը մրցում էր աշխարհի ներկայիս չեմպիոն Մոհամադխադի Աբդուլահ Սարավիի հետ: Հայ ըմբիշը հաղթել էր 3:1 հաշվով:Հիշեցնենք, որ 2021 թվականի ամռանը Տոկիոյում տեղի ունեցած օլիմպիական խաղերից հետո Ալեքսանյանը դադար էր վերցրել։ Ոմանք շտպանում էին պնդել, որ տիտղոսակիր հայ մարզիկն այլևս գորգ դուրս չի գա, բայց․․․։

«Արթուր Ալեքսանյանը հոգեբանորեն շատ հզոր է: Ես ուրախ եմ, որ Հայաստանը այսպիսի մարզիկ ունի: Ես ուզում էի, որ Արթուրն ավարտեր մարզական կարիերան, բայց նա ինձ ապացուցեց, Բելգրադի մրցագորգում ապացուցեց, որ դեռ պետք է շարունակի: Մենք պետք է շարունակենք միասին մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղեր:Հուսամ, որ մեր ժողովրդին այսպիսի հաղթանակներ դեռ կպարգեւենք: Կարեւորն այն է, որ ինքը տրամադրված է նորից անցնել օլիմպիական այն ծանր ճանապարհը, որը մի քանի փուլ անցել է: Այժն արդեն 4-րդ Օլիմպիական խաղեր: Եթե ամեն ինչ հաջող ընթանա, հերոսություն կլինի: Ես նրա կողքին եմ, մենք միասին ենք անցնելու այդ ծանր ճանապարհը»,- sport.news.am-ին տված հարցազրույցում ասել է Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը: Տոկիոյի օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը կողմնակալ մրցավարության զոհ էր դարձել։ Մասնավորապես մրցավարները հաղթանակը նվիրել էին Ռուսաստանի ներկայացուցիչ Մուս Եվլոևին։ Պետք է Ռուսաստանից լինել հաղթելու համար», – սկանդալային գոտեմարտից հետո Матч ТВ հեռուստաընկերության լրագրողի հարցին ի պատասխան ասել էր մեր մարզիկը։ Ի դեպ, Հայաստանի նկատմամբ իրականացվող մրցավարական «բեդպրեդելի» ֆոնին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհարվորել էր Մուսա Եվլոևին հայ ըմբիշի նկատմամբ տարած սկանդալային հաղթանակի կապակցությամբ։«Փորձառու ու անվանի մրցակցի դեմ եզրափակիչ գոտեմարտում դրսևորեցիք երկաթյա կամք, հղկված տեխնիկա, հաջողության հասնելու նպատակասլացություն:

Այդ վստահ, փայլուն հաղթանակը հրաշալի նվեր է մեր մարզիչների ու մեր երկրում հունահռոմեական ըմբշամարտի բոլոր սիրահարների համար», ասվում է Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում։ Արթուր Ալեքսանյանի հայտարարության և մեր նկատմամբ իրականացվող մրցավարական արշավանքից հետո սա իսկապես շնորհավորանք էր մրցավարական ամանաթողությանը։ Օլիմպիադայից մեկ տարի տարի անց Արթուր Ալեքսանյանն ապացուցեց, որ ուժեղագույնն է աշխարհում և նույնիսկ մրցավարական «բեսպրեդելի» գնով իրեն հնարավոր չէ կանգնեցնել։

Որտեղ է այսօր Մուսա Եվլոևը։ Պատասխանը կարծում ենք պարզ է։Եվլոևն այնտեղ է որտեղ պետք է լիներ, իսկ Ալեքսանյանը երեկ լուրջ հայտ ներկայացրեց օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն դառնալու։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանի համար սա աշխարհի չորրորդ չեմպիոնությունն էր։ Նախկինում նա ոսկե մեդալակիր էր դարձել նաև 2014, 2015 և 2017 թվականներին։ Ալեքսանյանը նաև Եվրոպայի հնգակի չեմպիոն է, 2016 թվականի Օլիմպիական խաղերի հաղթող:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում