ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2011թ. հունվար-հուլիսի ընթացիկ գներով կազմել է 1 մլրդ 75 մլն 800 հազար դրամ, այդ թվում` ապրանքների արտահանումը` 262 մլրդ 600 մլն դրամ և ներմուծումը` 813 մլրդ 200 մլն դրամ:
Արտաքին առևտրի հաշվեկշիռը բացասական է՝ 550 մլրդ 600 մլն դրամով, իսկ առանց մարդասիրական օգնության ստացված բեռներինը` 536 մլրդ 800 մլն դրամով:
2011թ. հուլիսին՝ 2010թ. հուլիսի նկատմամբ, ՀՀ արտահանման ծավալներն աճել են 33%-ով, ներմուծմանը՝ նվազել է 4%-ով, ընդհանուր առևտրաշրջանառության ցուցանիշը աճել է 3.5%-ով:
Ըստ նախնական տվյալների՝ 2011թ. հունվար-հուլիսին ապրանքների գծով արտաքին առևտրի հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 148 մլն դոլար:








































