Thursday, 25 06 2026
Ընդգծվել է հայ-ադրբեջանական առկա հնարավորությունների օգտագործման կարևորությունը
Ընդդիմության տեղերը զավթվել են հակասահմանադրական գործողությամբ. ՍԴ-ն դրա գնահատականը պետք է տա
21:50
Լուկաշենկոն հանդիպել է Զելենսկու ներկայացուցիչների հետ
Ժամանակի ընթացքում կարող է պարզվել, որ ԵԱՏՄ Հայաստանի համար չկա, ինչպես չկա ՀԱՊԿ
21:30
ԵՄ-ն Կիևին է փոխանցում 90 մլրդ վարկի առաջին մասնաբաժինը՝ 3,2 մլրդ եվրոյի չափով. ֆոն դեր Լայեն
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ

Վաշինգտոնում կայացել է Բայդեն-Զելենսկի հանդիպումը, Զելենսկին տուն կվերադառնա 2 մլրդ դոլարի ռազմական օգնությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Սպիտակ տան ղեկավարը հաստատել է, որ ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային և խոստացել է ևս 45 մլրդ դոլարի աջակցություն։ Այս մասին հաղորդում է BBC-ին։

Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Զելենսկին երախտագիտություն է հայտնել Բայդենին աջակցության համար։

«Ես տուն եմ վերադառնում լավ լուրերով՝ գրեթե 2 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթով, որոնց գլխավոր տարրը Patriot համակարգերն են, որոնք կուժեղացնեն մեր հակաօդային պաշտպանության հնարավորությունները», – ասել է Զելենսկին։

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Կիևին Patriot համակարգերի մատակարարումը չի հանգեցնի Ռուսաստանի կողմից էսկալացիայի, Բայդենը նշել է, որ այդպես չի կարծում, քանի որ Patriot-ը պաշտպանական համակարգ է։

Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցները չեն ցանկանում պատերազմել Ռուսաստանի հետ։

«Նրանք չեն ցանկանում Համաշխարհային երրորդ պատերազմ։ Եվ կարծում եմ՝ դրանից կարելի է խուսափել՝ այնպես անելով, որ Ուկրաինան կարողանա հաջողության հասնել ռազմադաշտում», – ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ վստահ է Ուկրաինայի դաշնակիցների կոալիցիայի ամրության վրա։ Ըստ BBC-ի՝ մտավախություններ կան, որ որոշ դաշնակիցներ «իրենց մաշկի վրա» են զգում հակամարտության գինը, և տեսնում են, որ խաթարվել են համաշխարհային պարենի և էներգակիրների մատակարարումները, սակայն ԱՄՆ նախագահը հայտնել է, որ Ուկրաինային աջակցության հարցում համերաշխությունը պահպանվում է։ Բայդենը շեշտել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր թուլացնել ՆԱՏՕ-ն, սակայն Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունները հանգեցրել են ՆԱՏՕ-ի միավորման, ինչպես նաև Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը դաշինքին։

Վլադիմիր Զելենսկին նաև դիմել է ԱՄՆ Կոնգրեսին, որտեղ հունվարին մեծամասնություն կկազմեն հանրապետականները. վերջիններս զգուշացրել էին, որ «դատարկ չեկ» չեն տա Ուկրաինային։ Զելենսկին, սակայն, վստահություն է հայտնել, որ Կոնգրեսի երկու կուսակցություններն էլ աջակցություն կցուցաբերեն իր երկրին։

Ուկրաինայի նախագահն ԱՄՆ օրենսդիրներին հայտնել է, որ իր երկիրը կանգուն է՝ անկախ ամեն ինչից։ Զելենսկին նաև կանխատեսել է, որ հաջորդ տարին հակամարտության համար «շրջադարձային կլինի»։ Շնորհակալություն հայտնելով տրամադրված ռազմական օգնության համար՝ Ուկրաինայի նախագահը միևնույն ժամանակ ասել է, որ դա բավարար չէ, և ռուսական բանակին հաղթելու համար ավելի շատ զենք է հարկավոր։

Իր ելույթի ավարտին Զելենսկին Կոնգրեսին նվիրել է Ուկրաինայի դրոշը՝ Բախմուտի պաշտպանների ստորագրություններով. ԱՄՆ մեկնելու նախօրեին Զելենսկին եղել էր Բախմուտում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում