Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Խաղաղապահներից ավելի կոշտ վերաբերմունք ենք ակնկալում, բայց նրանց պետք է տրվեն համապատասխան լիազորություններ. Վահրամ Բալայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը։

-Պարոն Բալայան, ինչպե՞ս եք գնահատում պաշտոնական Երևանի պահանջով  ՄԱԿ ԱԽ-ում Լաչինի միջանցքի հարցով անցկացված նիստի արդյունքները։ Ինչքանո՞վ է այն բավարարում առկա իրավիճակին։

Իհարկե մենք շնորհակալ ենք, որ տարբեր երկրներ, միջազգային կազմակերպություններ, տվյալ պարագայում՝ նաև ՄԱԿ Անվտանգության խորհուրդն անդրադարձել է ստեղծված իրավիճակին, բայց ակնկալում ենք, որ առավել գործնական քայլեր կատարվեն։ Խոսքն այն  մասին է, որ մեր կարծիքով պետք է համապատասխան բնապահպանական խումբ գործուղել ոչ միայն Արցախի Հանրապետություն, այլ ընդհանրապես մեր տարածաշրջան՝ ուսումնասիրելու ու համապատասխան եզրակացություններ անելու համար։ Դրանից արդեն պարզ կլինի՝ արդյոք Ադրբեջանն իսկապես սադրանք է իրականացրել, ինչը մեր կարծիքն է, թե՞ իրական բնապահպանական մտահոգություն ունի։

-Ի՞նչ դիտարկումներ ունեք ՄԱԿ ԱԽ անդամ Ռուսաստանի արձագանքի մասին։ Իռլանդիան, որը որևէ պարտավորություն Հայաստանի ու Արցախի  նկատմամբ չունի, շատ ավելի հասցեական ու կտրուկ էր, ինչու՞։

-Դա քաղաքականություն է, որը ճիշտ վերլուծելու անհրաժեշտություն կա։ Դա հեռախոսով չեն անում։

-Իսկ  ռուս խաղաղապահների վարքագիծն այս օրերի ընթացքում ինչպե՞ս եք գնահատում, բավարա՞ր ջանքեր են գործադրում։

-Մենք ակնկալում ենք, որ խաղաղապահներն առավել կոշտ վերաբերմունք  կցուցաբերեն։  Ոչ միայն Արցախն է հումանիտար աղետի առջև կանգնած, այլ միաժամանակ արհամարհում են Արցախում գոյություն ունեցող ռուսական զորակազմը և թույլ չեն տալիս, որ նրանք իրենց պարտականությունները կատարեն։

-Ի՞նչն է կաշկանդում խաղաղապահներին կատարել իրենց պարտականությունները։

-Համապատասխան լիազորությունների պակասը։ Պետք է նրանց որոշակի լիազորություններ տրվի, որպեսզի որոշակի  գործողություններ կարողանան ձեռնարկել, կարողանան անվտանգային միջավայրը ձևավորել։

-Առկա պայմանագրով չունե՞ն այդ լիազորությունները։

-Որքան գիտեմ՝  ո՛չ։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում