Sunday, 12 05 2024
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ

Հայաստանը ֆրանս-բրիտանական մրցակցության կովկասյան շերտում

Բրիտանիայի վարչապետ Սունակը Միացյալ էքսպիդիցիոն ուժերի հավաքին կհայտարարի Ուկրաինային տրամադրվելիք «հրետանային նոր փաթեթի» մասին: Սունակը կմասնակցի Ռիգայում կայանալիք հավաքին: Միացյալ էքսպիդիցիոն ուժերը Հյուսիսային Եվրոպայի և Բալթիակայի երկրների միավորում է, որը Մեծ Բրիտանայի նախաձեռնությամբ ստեղծվել է 2014 թվականին, այդ գոտու երկրների անվտանգությունը պաշտպանելու համար: Միացյալ ուժերը ներառում են Բրիտանիան, Դանիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան, Նիդերլանդները, Իսլանդիան:

Դեկտեմբերի 19-ին տեղի ունենալիք հավաքը ուշադրության է արժանի մեկ այլ հավաքի ֆոնին, որն իհարկե փոքր ինչ այլ բնույթի և մասշտաբի, բայց տեղի ունեցավ Փարիզում, օրեր առաջ, Ֆրանսիայի նախաձեռնությամբ ու նախագահությամբ և որի նպատակը Ուկրաինային ձմեռային հրատապ աջակցությունն էր: Հավաքը նախագահում էր Ֆրանսիայի նախագահը: Այլ երկրների առաջին դեմքեր բացակայում էին, ներկա էին ԵԽ նախագահ Միշելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ֆոն Դեր Լյաենը, Գերմանիայի արտգործնախարարը, նաև ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, եվրոպական ու մի քանի այլ երկրներից: Ֆրանսիայի արտգործնախարարը հայտարարեց, որ հավաքի ընթացքում հանգանակվել է մոտ մեկ միլիարդ դոլարի օգնություն, որը հիմնականում կուղղվի Ուկրաինայի էներգետիկ կարիքներին:

Անշուշտ, երկու հավաքները անմիջականորեն միմյանցով պայմանավորել չարժե, սակայն ֆրանսիական նախագահությամբ անցկացված միջոցառման ֆոնին հատկանշական է բրիտանական նախաձեռնությամբ հյուսիսեվրոպական հավաքը, որի նպատակը թերևս ոչ միայն Ուկրաինային աջակցության հարցի քննարկումն է, այլ Բրիտանիայի եվրոպական ազդեցության շեշտադրումը: Ուկրաինային աջակցության հարցն ընդհանրապես Արևմուտքում վաղուց ոչ միայն ՌԴ դեմ պայքարի հարց է, այլ նաև միմյանց միջև դերերի ու հարաբերությունների պարզաբանման, արևմտյան, եվրաատլանտյան դաշտում ուժերի հարաբերակցության: Եվ այստեղ Ֆրանսիան ու Բրիտանիան երկու «դարավոր» մրցակիցներն են: Այդ թեման անշուշտ չափազանց ծավալուն է, սակայն տվյալ պարագայում իրադարձությունների այս շղթան հատկապես ուշադրության է արժանի նաև հայաստանյան դիտանկյունից, հաշվի առնելով նախօրեին Երևանում մեծ հանրային ուշադրության արժանացած իրողությունը՝ Մեծ Բրիտանիայի հետախուզական գաղտնի ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի  այցը Հայաստան:

Անկասկած է, որ այցը եղել է օրակարգային հարցերով ու հետաքրքրություններով հագեցած, և հնարավոր է, որ այցը գործնականում եղել է ռեգիոնալ: Եվ այդ համատեքստում թերևս պետք է տեսադաշտից բաց թողնել այն մեծ ուշադրությունն ու քաղաքական դիրքավորումներում ընդգծված աջակցությունը, որ արտահայտվում է Հայաստանի հանդեպ ֆրանսիական քաղաքականության հռետորաբանության մեջ: Խոշոր հաշվով, ի դեմս Մուրի և նրա այցի, մենք թերևս ականատես ենք նաև ֆրանս-բրիտանական մրցակցության կովկասյան շերտի ձևավորմանը կամ դրսևորմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում