Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

«Անվտանգային իրավիճակը որևէ էական բարելավման չի ենթարկվել»․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը: Նա, մասնավորապես, ասել է.

«Ուրախ եմ մասնակցելու ՄԱԿ Անվտանգության խորհրդում այսօրվա քննարկումներին, և շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի գործընկերոջը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարին հրավերի համար։

Հնդկաստանի նախագահությունն ընտրել է շատ արդիական և կարևոր թեմա այս բաց բանավեճի համար։ Մեզ հանրածանոթ միջազգային հարաբերությունները կարծես անցումային փուլում են:

Համաշխարհային անվտանգության ճգնաժամը, որում գտնվում ենք բոլորս, մեծապես ազդել է բազմակողմանիության համակարգի գործունեության վրա։ Իհարկե, կարող է և հակառակ կարծիք էլ լինել, որ բազմակողմ համակարգի ձախողումները հանգեցրեցին այն իրավիճակին, որին մենք այսօր առերեսվում ենք։ Սա նման է հավի և ձվի պատմությանը, ուստի կարծում եմ, ավելի տեղին է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես պետք է բարեփոխվի բազմակողմանիությունը՝ հիմնված այն դասերի վրա, որոնք պետք է քաղել:

Եթե փորձեմ սահմանել բազմակողմանիությունը շատ պարզեցված եզրույթներով, այն կանվանեի «փոխադարձ համաձայնության վրա հիմնված հանձնառություների հասնելու և հետևելու կարողություն»: Ընդհանուր լեզու գտնելու համար մենք պետք է հավատարիմ մնանք համընդհանուր կարմիր գծերին, որոնց նկատմամբ երկկողմանի մոտեցում չի կարելի հանդուրժել։ Եվ այս կարմիր գծերն առաջին հերթին արտացոլված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և ՄԱԿ կանոնադրության մեջ։ Այս կարևոր բաց բանավեճը, հուսանք, խորհելու հիմք կհանդիսանա մեր համատեղ պայքարում՝ հանուն ապագա սերունդների բազմակողմ համակարգը պահպանելու և բարելավելու համար։

Պարոն նախագահ, Հայաստանը անշեղորեն հանձնառու է բազմակողմանիությանը՝ խարսխված Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակների և սկզբունքների վրա, այդ թվում՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը և վեճերի խաղաղ կարգավորումը: Աշխարհում, որտեղ հակամարտությունները, ցավոք, շարունակում են պահպանվել, ուժի կիրառման արգելքը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը խստորեն հետևելն անփոխարինելի են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար:

Միավորված ազգերի կազմակերպությունը պետք է դիմադրողականություն ցուցաբերի միակողմանի լուծումներ պարտադրելու և խաղաղ կարգավորման փոխարեն բռնությանն առաջնահերթություն տալու արատավոր գործելաոճին: Միջպետական հարաբերություններում ուժի կիրառումը սովորական երևույթ դարձնելու, պատերազմներ սանձազերծելու և վայրագություններ իրականացնելու փորձերն անհամատեղելի են Միավորված ազգերի կազմակերպության հիմնական արժեքների ու նպատակների հետ և պետք է միանշանակ դատապարտվեն ու մշտապես մերժվեն բոլոր ժամանակներում։

Նման անհանգստացնող մարտահրավերները կանխելու և արձագանքելու նպատակով ՄԱԿ և ՄԱԿ Անվտանգության խորհրդի կարողությունների հզորացումը կարևոր է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման նպատակին հասնելու համար:

Հայաստանն աջակցում է բազմակողմանիության ինստիտուտները բարեփոխելու և Անվտանգության խորհուրդն ավելի ընդգրկուն և արդյունավետ դարձնելու ջանքերին, այդ թվում Հնդկաստանի ջանքերին՝ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը սպառնացող առկա և ի հայտ եկող մարտահրավերներին ու սպառնալիքներին արձագանքելու գործում:

Հարգելի գործընկերներ, Հայաստանն անմիջականորեն ականատեսն է եղել բազմակողմանիության հետընթացի հետևանքներին: Միջազգային հանրությունն անկարող գտնվեց կանխելու Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, որը հանգեցրեց հազարավոր զոհերի, վիրավորների և տեղահանման նոր ալիքի։

Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը դեռևս պետք է հասցեագրվի։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում։

Բազմակողմանիության հետընթացը դրսևորվել է նաև Անվտանգության խորհրդի կողմից մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ իր պարտականությունները կատարելու անկարողությամբ։ Հակամարտող կողմերից մեկն, ըստ էության, արգելափակում է այս ձևաչափի գործունեությունը։ Ավելին, միակողմանիորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ուժի կիրառման միջոցով, դրանով իսկ խոչընդոտելով միջազգային միջնորդական ջանքերի միջոցով հակամարտության հնարավոր կարգավորմանը

Միջազգային հանրության սահմանափակ հետաքրքրության պայմաններում մեր տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները միայն ավելացան: Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակաբար ենթարկվում են հարձակումների: Վերջին խոշոր միջադեպը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերին, և մենք խնդրեցինք Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և այդ հարցն ուշադրության կետրոնում պահելու համար:

Ցավով պետք է արձանագրեմ, որ անվտանգային իրավիճակը որևէ էական բարելավման չի ենթարկվել։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք շարունակաբար առերեսվում ենք Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանությանը, որը բացահայտորեն սպառնում է մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։ Ադրբեջանական կողմը շարունակում է իր խեղաթյուրումները՝ հումանիտար խնդիրներն արհեստականորեն հակակշռելու և հայ ռազմագերիների վերադարձը սակարկության առարկա դարձնելու նպատակով, ինչը բացարձակ անընդունելի է և չպետք է հանդուրժվի միջազգային հանրության կողմից։

Ավելին, միջազգային մարդասիրական կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ շրջանակներում գործող, դեռևս չեն կարողանում անչափ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ըստ էության անտեսելով նրանց՝ ի հակադրություն 2030 Կայուն զարգացման օրակարգի համաշխարհային խոստմանը:

Ճակատագրի հեգնանքով է կարծես, որ ոչ միայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների, այլ նույնիսկ այնտեղ բնակվող մարդկանց մուտքն է արգելափակված Լեռնային Ղարաբաղ: Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, արգելափակել է միակ կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը՝ այդպիսով կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից։

Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։

Նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում: Այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները:

Ստեփանակերտի հետ իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունից Ադրբեջանի հրաժարվելու հետ մեկտեղ, այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։

Ելույթիս սկզբում ես ընդգծեցի հանձնառությունների կատարման կարևորությունը։ Ե՛վ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացի, և՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ադրբեջանը հրաժարվում է կատարել սեփական պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել նաև բազմակողմ ձևաչափերով: Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:

Պարոն Նախագահ, Հիմնվելով մեր սեփական փորձի վրա, մենք կարող ենք պնդել, որ առանց արդյունավետ բազմակողմանիության աշխարհը զուրկ կլինի խաղաղությունից և անվտանգությունից: Հետևաբար, մենք բոլորս պետք է ձգտենք մշակել ավելի լավ, ավելի արդյունավետ եղանակներ, որոնցով կարողանանք կանխել հակամարտությունները, ցեղասպանությունները և զանգվածային այլ վայրագությունները և կենտրոնանալ խաղաղ, կայուն զարգացման վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում