ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը կգործուղվի Սանկտ Պետերբուրգ, որտեղ նա դեկտեմբերի 14-16-ը կմասնակցի նոր կորոնավիրուսային վարակի և այլ վարակիչ հիվանդությունների դեմ հակազդման հարցերով Միջազգային գիտագործնական համաժողովին։
Ինչպես տեղեկանում են ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից՝ Նանուշյանի գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին։









































