Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Լաչինի միջանցքի ֆոնին Եվրամիությունը հետ է քաշվում Հայաստան-Ադրբեջան սահմանից

Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը չի երկարաձգի Հայաստանում երկամսյա աշխատանքային առաքելություն իրականացրած ԵՄ դիտորդական խմբի մանդատը: Ըստ Բորելի, մանդատը երկարաձգելու որոշում կայացրել են ԵՄ արտգործնախարարները: Ովքեր  դեմ են եղել մանդատը երկարաձգելու որոշմանը, մանրամասներ գոնե առայժմ հայտնի չեն, սակայն օրեր առաջ հայտնի էր, որ Ֆրանսիան օրինակ՝ ըստ էության որի նախաձեռնությամբ էլ կայացվեց այդ մանդատի վերաբերյալ համաձայնությունը հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպմանը, խոսում էր այն երկարաձգելու անհրաժեշտության մասին: Ֆրանսիայի արտգործնախարարն օրերս այդ երկրում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ առաքելությունն ունի լարվածությունը զսպող, կանխարգելող նշանակություն և կարևոր է դրա երկարաձգումը: Փաստորեն, Եվրամիությունը կայացնում է որոշում նաև ընդդեմ Ֆրանսիայի դիրքորոշման: Դա արդեն իսկ ուշադրության արժանի փաստ է:

Մյուս հանգամանքը, որ արժանի է ուշադրության, ԵՄ-ն այդպիսի որոշում է ընդունում իրավիճակում, երբ թվում է, որ տրամաբանությունը հուշում էր հակառակի անհրաժեշտությունը: Ադրբեջանցիները լարվածություն են սադրում Լաչինում, որը կարող է ունենալ տարածում նաև այլ, այդ թվում Հայաստանի սահմանների ուղղությամբ, հատկապես այն տեղեկությունների ֆոնին, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ունի զինուժի կուտակում: Այդ պայմաններում Եվրամիությունը կայացնում է պատասխանատվությունից հետ քաշվելու որոշում, և հարց է առաջանում՝ թե ինչու: Արդյո՞ք պատճառը այն է, որ տեղի չունեցավ դեկտեմբերի 7-ի բրյուսելյան հանդիպումը, որի վերաբերյալ էր պայմանավորվածությունը եղել էր հոկտեմբերի քառակողմ հանդիպմանը:

Ինչպես հայտնի է, բրյուսելյան հանդիպումը չեղավ, որովհետև Հայաստանը պնդեց հենց քառակողմ ֆորմատով հանդիպելու համար, նշելով, որ պետք է հանդիպել այն ֆորմատով, որով ձեռք է բերվել հանդիպման պայմանավորվածությունը, իսկ Ադրբեջանը հրաժարվեց հանդիպել Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ: ԵՄ կայացրած որոշումը թողնում է տպավորություն, որ Բրյուսելը փաստացի աջակցում է Բաքվի դիրքորոշմանը: Բուն հարցն անշուշտ այն չէ, որ դեկտեմբերի 19-ին առաքելությունն ավարտող դիտորդները կհեռանան, այդպես «անպաշտպան» թողնելով սահմանը լարվածության ռիսկերի դեմ: Իհարկե ԵՄ դիտորդական խումբը ուներ իր նշանակալի դերը որոշակի կանխարգելիչ տրամաբանությամբ, սակայն կասկածից վեր էր, որ լարվածության որևէ բռնկում կախված էր ավելի վեր գտնվող քաղաքական գործոններից և այդ պարագայում առաքելությունը լինելու էր իսկապես միայն դիտորդ՝ կախված նույն այդ ավելի վեր քաղաքական հանգամանքներից կամ նպատակահարմարություններից: Ամբողջ հարցը տվյալ պարագայում այն է, որ առաքելությունը «հետ քաշելը» կարող է պայմանավորված լինել հենց այն վեր գտնվող քաղաքական հանգամանքներից, որոնցից կախված է սահմանային ռազմա-քաղաքական ռեժիմը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում