Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակությունը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցի հետ:
Ջերմ և կառուցողական զրույցի ընթացքում պատվիրակության անդամները ներկայացրել են դեսպանին ԱՄՆ այցի նպատակները, լսել դեսպանի դիրքորոշումը Հայաստանի շուրջ ծավալվող բախտորոշ գործընթացների, հայ-ամերիկյան հարաբերությունների առկա օրակարգի առաջ մղման և հնարավոր զարգացումների վերաբերյալ:
Երկուստեք ընդգծվել է երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանում Հայաստանի ինքնիշխանության և ժողովրդավարության ջատագով քաղաքական ուժերի և քաղաքական իշխանության փոխադարձ շփումների և ազգային օրակարգի շուրջ համախմբման կարևորությունը









































