Սահմանին լարված է, բայց ազգի ճակատագիրը տնօրինողների կողմից իրարամերժ հայտարարություններ են արվում:»Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:
Գինոսյանը կարծում է, որ ինչ-որ տեղից թելադրվող վեկտորներ են փոխվում. «Մինչև սեպտեմբեր գոռում էինք համակեցություն, իսկ սեպտեմբերի 13-ից հետո նման տերմին չի հնչում: Պատերազմից հետո երկիրը տանում ես մի տեսլականով, արթնանում ես ու բոլորովին այլ բան ասում: Կոնկրետ դիրքորոշում է պետք` Արցախը կամ Հայաստան է և վերջ, կամ անկախ է»:
Վերջին զարգացումները Գինոսյանը վտանգավոր է համարում. «Արցախն ու Հայաստանը Հյուսիսային ու Հարավային Կորեա վերածելու վտանգ եմ տեսնում»: