Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Հայ-ամերիկյան հարաբերության տնային մեծ աշխատանքը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ինչպես հայտնի է, Լին Թրեյսին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, ու հայտնի է նաև, որ Լին Թրեյսին նշանակվել է Ռուսաստանում ԱՄՆ նոր դեսպան: Այդ հանգամանքին անդրադարձել եմ մի քանի անգամ, նշելով դրա թե խորհրդանշականության, թե նաև քաղաքական ուշագրավության մասին, դիտարկելով այդ նշանակումը Հայաստանից «ոչ հեռու» բոլոր իմաստներով: Անդրադարձի առիթներ վստահաբար դեռ լինելու են: Առայժմ դեեսպան Թրեյսին Հայաստանի վարչապետին հայտնել է ԱՄՆ հանձնառությունը՝ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում:

Հայաստանի վարչապետը նշել է, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-ամերիկյան հարաբերությունը ունեցել է դինամիկ զարգացում:

Իհարկե, հասկանալի է արտահայտության արարողակարգային բնույթը: Դրանից ավելին, ցավոք սրտի, նշմարելը բավականին բարդ է: Եթե կա, ապա ո՞րն է հայ-ամերիկյան հարաբերության դինամիկ զարգացման ցուցիչը: Մեծ հաշվով, հայ-ադրբեջանական հակամարտության առիթով և ռեգիոնալ անվտանգության ու ռազմա-քաղաքականության խնդիրներով պայմանավորված հանդիպումներից և այցերից բացի, ո՞րն է հայ-ամերիկյան հարաբերության դինամիկ զարգացման չափման միավորը: Ծրագրերը, որ իրականացվել ու իրականացվում են այդ ընթացքում, և որոնք անկասկած չափազանց կարևոր ու նշանակալի են Հայաստանի համար, կային գործնականում մշտապես և դրանց դինամիկան ունեցել է թե աշխուժացում, թե որոշակի հանդարտություն:

Հայ-ամերիկյան փոխհարաբերությունն ունի չափման առավել ընդգրկուն ու խորքային միավորների անհրաժեշտություն, իսկ հնչող ելույթներն ու հայտարարությունները այդպիսին լինել չեն կարող, քանի որ միջպետական հարաբերությունների գնահատականը այդ պետությունների միջև ոլորտային առարկայական կոոպերացիան է: Որքա՞ն են Հայաստանում ԱՄՆ ներդրումները, ի՞նչ ծավալ են դրանք կազմել, ինչ որակ՝ տնտեսության մեջ տեսակարար կշռի իմաստով: Ամերիկյան խոշորագույն ներդրումը տարիներ առաջ Որոտանի կասկադի ձեռքբերումն էր, իսկ հաջորդը լինելու էր Ամուլսարի ոսկու հանքը, որը սակայն արգելափակվել է 2018-ից հետո, առ այսօր, և ինչի կարևորության մասին՝ որպես ամերիկյան ներդրողների համար ցուցիչ, ԱՄՆ դիվանագետները, այդ թվում դեսպան Թրեյսին, հայտարարել են բազմիցս ու շատ բաց: Վերջին անգամ տիկին դեսպանը այդ մասին խոսել է 2022-ի ապրիլի 20-ին: Եթե հանում ենք հայ-ադրբեջանական հակամարտությունը, գործնականում տակը չի մնում ոչինչ: Իսկ հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացը կամ խնդիրը չի կարող լինել հարաբերության հիմք, ոչ ԱՄՆ հետ, ոչ էլ որևէ այլ երկրի: Եթե հիմքը դա է, ապա այդ հարաբերությունն այլ բան չէ, քան «դաշտագլոր»՝ հայտնի բույսը, որի արմատները այն աստիճան թույլ են, կարելի է ասել չկան, որ տեղից պոկում է աննշան քամին անգամ:

Հայ-ամերիկյան ամուր, կայուն և հեռանկարային հարաբերության հարցը պահանջում է տնային մեծ աշխատանք, առանց որի դուրս չենք գա գեղեցիկ և երբեմն նույնիսկ պաթետիկ հռետորաբանության շրջապտույտից, որի առանցքում մի պարզունակ բանաձև է «ճիշտ պոչ բռնելու» մասին: Եվ կարևոր չէ արդեն, թե ում պոչի մասին է խոսքը, եթե խոսքը ընդամենը պոչ բռնելու մասին է: Մինչդեռ, ինչպես որևէ պետություն, այդ կերպ նաև ԱՄՆ հազիվ թե ի դեմս Հայաստանի ուզում է տեսնել իր պոչից կախված որևէ մեկին: Ուզում են տեսնել գործընկեր, որը գեղեցիկ խոսելուց բացի, և դրանից առաջ, ի վիճակի է արդյունավետ գործել հենց ինքն իր տունն ու ներքին կյանքը կարգի բերելու հարցում, իրականացնել արդիականացում և ռեֆորմներ ոչ միայն ոլորտային, այլ նաև հաարակական-քաղաքական հարաբերությունների մշակույթի իմաստով: Հայաստանի այցեքարտը կարող է լինել միայն դա, ըստ այդմ դրա հիմքով միայն կարող է լինել որևէ արտաքին գործընկերոջ, առավել ևս գերտերություն Նահանգների հետ հարաբերության իրապես դինամիկ զարգացում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում