Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

5 տարի նույն բանը խոսք տալ և չկարողանալ անել, դա կամ անձեռնահասության մասին է խոսում, կամ` նման նպատակ չունենալու

Նախօրեին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի կատարման մշտադիտարկման խորհրդի անդրանիկ նիստը: Զեկուցվել է դատական համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ. նշվել է, որ ուժի մեջ է մտել օրենք, որով աշխատավարձի 80 տոկոսի չափով հավելավճար է սահմանվել Սահմանադրական դատարանի, 50 տոկոսի չափով՝ Վճռաբեկ դատարանի դատավորների համար: Մշակվել է Երևանում առաջին ատյանի քրեական և քաղաքացիական դատարանների ձևավորման փաթեթը: Կառավարության հավանությանն է արժանացել և Ազգային ժողով է ներկայացվել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի ստեղծման նախագիծը:

Մշակվել է նախագծերի փաթեթ, որով պարզեցվում են դատավարության կազմակերպման ընթացակարգերը՝ վարչական, քաղաքացիական և սնանկության գործերով գրավոր ընթացակարգի ներդրում, քրեական գործերով արագացված վարույթի վերականգնում և այլն:

Քրեաիրավական ոլորտում նոր կադրերով են համալրվել նախաքննություն իրականացնող մարմինները և դատախազությունը: Սահմանադրական և ընտրական ռեֆորմների շրջանակում՝ ձևավորվել են Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը և մասնագիտական հանձնաժողովը, նիստեր են անցկացվել Երևանում և մարզերում: Կազմվել է «Ընտրական օրենսդրության և պրակտիկայի խնդիրների վերաբերյալ» զեկույցը, որի հիման վրա մշակվելու է օրենսդրական փաթեթ:

Օրենսդրական մի շարք փոփոխությունների մասին նույնպես քննարկումներ են ծավալվել։

Անդրադառնալով դատական և իրավական բարեփոխումներին՝ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Եթե ասենք, որ ընդհանրապես ոչինչ չեն արել, դա ազնիվ չի լինի: Կան քայլեր, որոնք իսկապես արվել են և շարունակում են արվել, բայց չի արվել ամենակարևոր խնդիրը: Խոսքը վեթինգի և լյուստրացիայի, նաև այն գնահատականի մասին է, որը պետք է տրվեր, որպեսզի տեղի չունենային իրադարձություններ, որոնք կասկածի տակ կդնեին ամբողջ գործունեության իմաստը, որակը և չբարոյազրկեին ու չիմաստազրկեին այս ամբողջ պրոցեսը: Միայն այն, որ Մնացական Մարտիրոսյաններ են հայտնվում համակարգում, մնացած ամեն ինչը ուղղակի իմաստազրկվում է: Դու կարող ես ունենալ ամենավերջին տեխնոլոգիաները, կարող ես ունենալ ամենալավ շենք-շինությունները, կարող ես ունենալ ամենալավ օրենքները, բայց եթե մնալու են կամ վերընտրվելու են այն մարդիկ, որոնք բարոյազրկել են այս համակարգը, նշանակում է՝ ուղղակի անիմաստ ես ծախսել միջոցները համակարգը բարեփոխելու վրա»:

Նրա խոսքով, շատ կարևոր է, թե ովքեր են լինելու այդ գեղեցիկ փաթեթավորման ներսում. «Եթե այդ փաթեթավորման ներսում լինելու է այն նույնը, ինչը եղել է նախկինում, անիմաստ է այդ ամբողջ պրոցեսը»:

Հարցին, թե այս մշտադիտարկման խորհրդի գործունեությունը կարո՞ղ է լուրջ ազդեցություն ունենալ դատական բարեփոխումների ողջ գործընթացի վրա, Կաևրապետյանցը պատասխանեց. «Այնքան ժամանակ, քանի դեռ չկա միասնություն, չկա համաձայնություն հասարակության, քաղհասարակության միջև, որպեսզի պահանջ դրվի կատարել կարևորագույն հիմնական, առաջնային խնդիրների լուծում, հետո նոր այդ ձևական կողմը ապահովվի, կամ գոնե զուգահեռաբար դա արվի, ցանկացած գործողություն ուղղակի իմաստազրկվելու է: Անիմաստ են այս բոլոր փոփոխությունները, եթե մենք նորից վերադառնում ենք նույն կերպարներին, որոնք ունեցել ենք նախկինում: Այնպես չէ, որ նախկինում մեր օրենքները կամ ընթացակարգերը շատ վատն են եղել, բայց մենք ունեցել ենք մարդիկ, որոնք կարողացել են այդ համակարգում ամեն ինչ անել, բացի արդարադատություն իրականացնելուց»:

Դիտարկմանը՝ քանի դեռ վեթինգ չի եղել, կարելի՞ է դրական ակնկալիք ունենալ դատական համակարգից, իրավապաշտպանն արձագանքեց. «Նույն պրոցեսով անցավ Ուկրաինան իրենց հեղափոխություններից մեկից հետո: Իրենք էլ էին ասում, որ երբ որ հասարակության, քաղհասարակության կողմից վերահսկողության լծակների բացակայության պայմաններում չիրականացվեց ամբողջական վեթինգ, իրենց մոտ էլ իշխանության վերադարձան ամենահանցավոր դատավորները: Իրենք էլ էին զգուշացնում, որ անպայման պետք է լինել հետևողական: Ամբողջ քաղհասարակությունը բազմաթիվ ուղիներով շփումներ է ունեցել, այդ թվում մեր ուկրաինացի գործընկերների հետ, որոնք անընհատ խոսում էին դրա մասին: Բայց հենց մեր քաղհասարակության անհետևողականության, անտեղի զիջողականության արդյունքը եղավ այն, որ իշխանությունների հետ գալիս էին համաձայնության չվեթինգի և չլյուստրացիայի պրոցեսներ իրականացնելու հարցում: Դրա հետևանքով անընդհատ վերարտադրվելու են տարբեր կերպարներ: Դա ավելի վտանգավոր է, որովհետև նոր եկած մարդը, որը դեռ ճանապարհ չունի անցած այդքան գուցե վտանգավոր չէ, որքան նախկինում հանցագործություն կատարած, այդ համակարգում նորից բարեվարքության պրոցեսն անցած հանցավոր ռեժիմի կարկառուն ներկայացուցիչներ: Դա մարդկանց մեջ հույս է կոտրում, հավատ է կոտրում համակարգի նկատմամբ: Իսկ մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգի նկատմամբ վստահելիության տոտալ բացակայությունն է»:

Կարապետյանցի դիտարկմամբ՝ անցումային արդարադատությունը հենց այն գործիքն է, որը հնարավորություն է տալիս ոչ ստանդարտ միջոցներով կարճ ժամանակ գնալ ինչ-որ փոփոխությունների:

Նրա խոսքով՝ հեղափոխությունից անմիջապես հետո դա շատ հասկանալի և ընկալելի պրոցես է, իսկ 5 տարի հետո դա արդեն շատ կոշտ գործիք է.
«Ես չեմ պատկերացնում՝ կհամաձայնե՞ն արդյոք միջազգային տարբեր կառույցներ, որ Հայաստանն այդպիսի պրոցես անցնի: Բայց դա անխուսափելի պրոցես է, ինչ-որ մեկն իր վրա այդ պատասխանատվությունը պետք է վերցնի: Այս իշխանությունը չէ, բայց հաջորդ իշխանությունները, եթե ադեկվատ լինեն, կգնան դրան: Աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունեցել տարբեր պրոցեսներ, միջազգային նորմերին համարժեք, բայց տարբեր գործիքակազմերով: Ես չեմ հասկանում, երբ ասում են՝ ալբանական կամ որևէ այլ տեղի փորձը լավը չի: Եղբայր, եկեք ստեղծենք մերը՝ հայկականը, մեր տարբերակներն ընտրենք, որովհետև, այնուամենայնիվ, կան առանձնահատկություններ: Օրինակ՝ Հայաստանն ու Բալթյան երկրներն իրարից շատ տարբերվում են և մենթալիտետով, և տեղի ունեցած խնդիրներով: Կան ընդհանրական գծեր, որոնք կարելի է ներառել, բայց կան առանձնահատկություններ, որ մենք մերը պետք է մշակեինք: Բայց ոչ ոք չուզեց իր վրա այդ պատասխանատվությունը վերցնել, սկսեցին տարբեր օրինակներ բերել: Իսկ ամենակարևորը, մեր իշխանությունները գնացին ամենավատ ճանապարհով, նրանք բոլոր տարբերակների միայն վատ, քննադատելու ենթակա կողմերն են ներկայացնում: Կարելի է դրականը վերցնել, բացասականը մերժել: Իշխանությունը ձգձգելու, երկարաձգելու, մարդկանց մոլորեցնելու համար ինչ-որ բաներ է խոսում, և 5 հինգ տարի նույն բանը խոսք տալ և չկարողանալ անել, դա կամ անձեռնահասության մասին է խոսում, կամ նման նպատակ չունենալու մասին է խոսում»,-ասաց Կարապետյանցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում