Friday, 31 03 2023
Տարադրամի փոխարժեք – Մարտ 31, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 31, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 30-03-23
Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով․ օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել
«Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը պետք է դիտարկել որպես տնտեսական դիվանագիտության ճգնաժամ
Բայրամովը հանդիպել է Պաղեստինի նախագահին
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 31, 2023
09:30
Թուրքիան վավերացրել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ–ի անդամակցության հայտը
Ոլորտն ազատականացվում է․ սակագնի բարձրացում չի կանխատեսվում, նոր սպառողների համար միացման արժեքն է բարձրանում
Ալեն Սիմոնյանը կրկին կվիրահատվի. նա վերադարձել է. «Ժողովուրդ»
Անպայման պետք է կամ բերքը ապահովագրել, կամ եկամուտը, որպեսզի գյուղացին շահագրգռություն ունենա
Ձերբալալված պաշտոնյաների հետ Հրաչյա Սարգսյանը գնացել է Հակակոռուպցիոն կոմիտե. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գեղարքունիքի մարզում, Ջերմուկ, Վանաձոր, Քաջարան քաղաքներում, Սարավան-«Զանգեր» հատվածում տեղում է ձյուն
Հայաստանը ստորագրել է ռազմական կարևոր փաստաթուղթ
Երևանի թիվ 18 մանկապարտեզում շչակ է գործարկվելու․ Փրկարար ծառայություն
Սոթքի ոսկու հանքում վթար է տեղի ունեցել․ վիրավորը սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևան
Բաբկեն Թունյանը կգործուղվի Վաշինգտոն
Երևանի և չորս մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
00:30
Էրդողան․ Հնարավոր է ատոմակայանի բացմանը Պուտինը ներկա գտնվի
Գյումրի, Ճամբարակ, Գավառ, Ստեփանավան քաղաքներում տեղում է ձյուն
ՏԿԵ նախարարն ու ՄԱԿ-ի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տարբեր մարզերում բնակվող տեղահանված անձանց վիճակը
Ժաննա Անդրեասյանը շրջայց է կատարել «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ին հատկացված տարածքում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Դոմինիկյան Հանրապետության նորանշանակ դեսպանին
Ծեծկռտուք Երևանում. վիրավորը «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի առաքիչն է
Մոսկվան Հայաստանից պահանջում է լինել փալաս, մենք պարտավոր ենք ապացուցել, որ պետություն ենք
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպք․ ՌԴ ՊՆ
Հնդկաստանը վճռական է Հայաստանի հետ համագործակցության հարցում
Հրազդանում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ

«Կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման և կիրառման պահանջ»․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին։ Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության, իրականացվող ստուգումներն առավել համակարգված, արդիական և օգտավետ դարձնելուն վերաբերող հարցեր:
 
Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։ Աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ այսօր շատ գործողություններ ձեռքով են իրականացվում, և կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման և կիրառման լուրջ պահանջ․ դրանք և՛ կհեշտացնեն տեսչական մարմնի աշխատանքը, և՛ կբարձրացնեն դրա արդյունավետությունը։
 
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև առկա օրենսդրական խնդիրներին, որոնք տարիներ շարունակ միայն արձանագրվել են՝ չստանալով համապատասխան լուծումներ։ Այդ ամենը, աշխատակազմի ղեկավարի խոսքով՝ ազդել է թե՛ տեսչական մարմինների գործունեության արդյունավետության վրա, և թե՛ հետագայում վարչարարության կիրառման առումով բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։
 
Աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև կառավարման խորհուրդներում ընդունվող որոշումների իրականացման նկատմամբ հետևողականության դրսևորումը։ Շարունակելով աշխատակազմի ղեկավարի խոսքը՝ շրջակա միջավայրի նախարարը խնդրել է գործընկերներին առավել ակտիվացնել կառավարման խորհրդի աշխատանքները, եթե կարիք կա գումարել նաև արտահերթ նիստեր, քանզի դա ոլորտում առկա խնդիրների քննարկման և միջոլորտային փոխհամաձայնեցման գալու լավագույն հարթակն է։
 
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ոլորտային օրենսդրական բարեփոխումներին, որոնք ենթադրում են նաև վերահսկողական գործառույթի ուժեղացում, ինչն էլ իր հերթին ավելացնելու է տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունը՝ առաջարկելով այս ուղղությամբ ևս գործնական քայլեր ձեռնարկել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը կառավարման խորհրդի կազմին է ներկայացրել օրակարգում ընդգրկված Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցերը։
 
Նիստի ընթացքում քննարկման է ներկայացվել նաև օրակարգում չընդգրկված ևս մեկ հարց՝ որակի ապահովման վարչության 2023 թվականի տարեկան գործունեության ծրագրի վերաբերյալ։ Դրանք արժանացել են կառավարման խորհրդի հավանությանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում