ԱԱ-2022-ի В խմբում կայացան վերջին տուրի հանդիպումները։
Անգլիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ուելսի ընտրանուն։ Դուբլի հեղինակ է դարձել Ռեշֆորդը, մեկ գոլ էլ խփել է Ֆոդենը։
Զուգահեռաբար կայացած խաղում ԱՄՆ-ի հավաքականը 1։0 հաշվով հաղթեց Իրանի ընտրանուն։ Միակ գոլը խփել է Պուլիշիչը։
Անգլիայի հավաքականը 7 միավորով գրավեց 1-ին հորիզոնականը, ԱՄՆ-ն 5 միավորով 2-րդ տեղով նույնպես նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ 3 միավոր վաստակած Իրանը և 1 միավոր ունեցող Ուելսը լքեցին պայքարը։