Monday, 13 05 2024
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին
20:10
Ղազախստանի նախկին նախարարը կնոջը սպանելու համար դատապարտվել է 24 տարվա ազատազրկման
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Բագրատ Սրբազանը ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում
Վայոց ձորում վայրի կենդանիների պատճառով գյուղերին հասցված վնասը մեղմելու նպատակով ծրագիր կիրականցվի
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն
Լիսկայից կբռնագանձվի Երևանում 5 անշարժ գույք, այդ թվում՝ առանձնատունը, 3 ավտոմեքենա և 9 մլրդ դրամ
Վարչապետին է ներկայացվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի 2023թ. գործունեության հաշվետվությունը
19:20
Քենիայում ջրհեղեղների հետևանքով մահացածների թիվը գերազանցում է 270-ը
Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Դոմբրովսկիսը Հայաստանում կմասնակցի ՎԶԵԲ տարեկան հանդիպմանը
Ասում են՝ Ոսկեպարով Արցախ են գնալու․ խիստ դատարկ և առավելապաշտական բովանդակություն
18:50
ԵՄ-ում հայտարարել են մասնակիորեն ռազմական տնտեսության անցնելու մասին՝ Ուկրաինային աջակցելու համար
Սա հիբրիդ զանգված է միջնադարյան կղերականության և սովետառուսական քաղքենիության
18:30
Լեհ ֆերմերները հացադուլ են սկսել Սեյմի շենքում
Ռևանշ է․ նպատակը ՀՀ-ն ամբողջությամբ ռուսական իմպերիային ենթարկեցնելն է

Ըստ պայմանագրի՝ «Վեոլիա ջուրը» 6 ամիսը մեկ կարող է ջրի սակագնի բարձրացման հայտ բերել

Հունվարի 1-ից ջուրը կթանկանա շուրջ 9 դրամով։ Այն դեպքում, որ այս տարի արդեն մեկ անգամ  20 դրամով թանկացել է ջուրը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ուսումնասիրելով «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտն, իր հաշվարկներն է ներկայացրել։ ՀԾԿՀ-նանձնաժողովն առաջարկում է 2023 թվականից մեկ խորանարդ մետր ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ 200-ի փոխարեն։

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա: «Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Այս առնչությամբ, Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Բնականաբար, սա հանրության համար բեռ է լինելու, ցանկացած լումայի թանկացումը նոր բեռ է: Ինձ համար անհասկանալի է կառավարության արձագանքը: Եթե ջրի սակագինը բարձրացնելու են, կառավարությունն էլ սուբսիդավորելու է, բարձրացնելու իմաստը ո՞րն է, ուրիշ ձևերով կարող էին այդ խնդիրը լուծել:

Երկրորդը, ջրի սակագնի գոյացման պրոցեսն է ինձ մշտապես անհանգստացրել: Մի պայմանագիր է կնքված «Վեոլիա ջուր» ընկերության հետ, որտեղ սակագնի բարձրացում է նախատեսված երեք բաղադրիչի հիմքով՝ գնաճ, էլեկտրաէներգիայի գին և օգտագործվող ջրի քանակ: Այսինքն այդ ընկերությունը 6 ամիսը մեկ կարող է ջրի սակագնի բարձրացման հայտ բերել համապատասխան հանձնաժողով և այստեղ խնդիր է առաջանում, թե ինչպե՞ս է գնահատվում օգտագործված ջրի ծավալը: Այս հարցն ինձ համար մշտապես մութ է եղել, որովհետև հանձնաժողովն ինչ-որ անհասկանալի մոնիտորինգ է նախաձեռնում, մի քանի տեղ գնում են, տեսնում են՝ հաշվիչներն աշխատում են, թե ոչ, վերցնում են, ջրային ընկերության թվերն ուսումնասիրում են, և դրանով որոշում են, թե Հայաստանում ինչքան ծավալի ջուր է օգտագործվել, որը սակագնի գոյացման հիմնական բաղադրիչն է»,-ասաց նա:

Արամ Գրիգորյանը նկատեց, որ «Վեոլիա ջուրը» բիզնես քաղաքականություն է վարում. «Ցանկացած ընկերություն իր բիզնես շահերն է հետապնդում: Նման ընկերությունների խնդիրը չէ սպառողների շահերի կամ նրանց գնողունակության մասին մտածելը: Իրենք իրենց բիզնես շահի մասին են մտածում, ինչքան շատ շահույթ ունենան, այնքան լավ: Բայց մենք էլ պետք է հնարավորություն ստեղծենք, որ քաղաքացիները կարողանան իրենց իրավունքները ներկայացնելու և որքան հնարավոր է քիչ վճարել: Դրա համար ստեղծված է հանձնաժողով, որն իր ֆունկցիան չի կատարում:

Տարվա սկզբին արդեն մի անգամ ջրի սակագինը բարձրացավ, իմաստը ո՞րն է մի հատ էլ հիմա փոխել: Այն ժամանակ թող հիմնավորեին, որ ավելի շատ պետք է բարձրանա սակագինը: Ջրի սակագինը դարձել է քաղաքականություն: Որպեսզի սպառողները շատ չբորբոքվեն, ասում են՝ լավ, եկեք էս անգամ քիչ բարձրացնենք, 6 ամիս հետո էլի կբարձրացնենք, որ հիմնավորենք, թե տեսեք, սպառողների մասին մտածում ենք»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք այս թանկացումը հերթական դժգոհության ալիքը չի բարձրացնի՞, ՀԿ ղեկավարը բացասական պատասխան տվեց. «Չեմ կարծում, թե սա դժգոհության ալիք է բարձրացնելու, որովհետև կառավարությունը միանգամից մեղմել է՝ հայտարարելով, թե ոչ մի դրամ չի բարձրանալու, որովհետև ես դա սուբսիդավորելու եմ: Այսինքն այդ դժգոհությունը քնացրել են»:

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում