Thursday, 09 05 2024
Գալստանյանը ցույց է տվել այտուցված ոտքերը՝ արդարանալով, թե Քոչարյանի մոտ չի գնացել
Փաշինյան-Պուտին նոր համաձայնությունը. բաց մնացած հարցեր
Ընդդիմության մահակը 2 ծայր ունի, 2-ով էլ հարվածում են
Ոստիկաննե՛ր, բեռնատարը վարել են ժողովրդի վրա. Գալստանյանը իշխանությանը մեղադրեց սադրանքի մեջ
Ամենաշատը 7-10 օր. Գալստանյանը իշխանափոխության ժամկետ նշեց
Եթե բեկվի կարգավորման հունը, ո՞րն է լինելու «օրհնյալ հունը»
Սկսվեց. հետպատերազմյա չորորդ շրջանը
Քաղաքական և քաղաքացիական ուժերը Երևանում հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը
Եւ մի տաներ զմեզ ի փորձություն
15 երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է
«ՀՀ ինքնիշխանությանն ու սահմանադրականությանն այլընտրանք չկա»․ Պապիկյան
Կասեցնե՞լ, թե բեկե՞լ. ինչպես «փրկել» Ալիեւին
-
22:15
Եթե չունեն ծրագրեր՝ ռիսկեր եմ տեսնում. կարելի է ենթադրել՝ օրակարգը կա, բայց մեզ հետ չեն կիսվում
Քաղաքական գնահատական կտրվի՞ նախկին և ներկա իշխանություններին. հարցեր ունենք շարժման առաջնորդին
Մեհրաբյան online
Կարծում եմ՝ այստեղ են. Սրբազանը իրեն աջակցող ՔՊ պատգամավորների անուններ տվեց
Գալստանյանը հայտարարել է վաղվանից անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
«Ստիպելու ենք դա իրեն անել. Աստված պետք ա հաղթի». Գալստանյանը ներկայացրեց իշխանափոխության քայլերը
Գալստանյանի աջակիցները կոտրել են օպերատորի տեսախցիկը․ ՔԿ
21:10
«Ուկրաինայում ՆԱՏՕ-ի ռազմական մասնագետներ կան»․ Լեհաստանի վարչապետ
Տոկաեւը բացե՞լ է Ալմաթիի հայ-ադրբեջանական հանդիպման «կոդը»
Ռուսաստանը բերվում է 20 թվականի դիրքին. մխիթարանք՝ բարոյահոգեբանական ֆիասկոյի ֆոնին
«Մեր պատասխանը՝ Բագրատին»․ ՔՊ խմբակցության քարտուղար
Հուսամ՝ չեն արհամարհի, խաղաղ անցնցում կկատարեն իրենց պետական պարտավորությունը. Գալստանյան
Բագրատ Գալստանյանը Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար 1 ժամ տվեց
Ինչո՞ւ է ռուսական նավից պոկվելը Հայաստանի համար հրամայական
Գալստանյանը հայտնել է հետագա քայլերի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը չի արձագանքել․ Գալստանյանը կսպասի մինչև 20։00-ն

Էրդողանն ընդդեմ Մակրոնի խաղային սխեմայի

Եվրոպական երկրները թանկ են վճարելու Ռուսաստանի մեկուսացնելու քաղաքականության դիմաց, հայտարարում է Թուրքիայի նախագահ Էրդողանը, ասելով, թե նրանք արդեն վճարում են դրա համար: Պետք է նկատել, որ Էրդողանն իրավացի է, առնվազն երբ դիտարկում ենք եվրոպական երկրների քաղաքական ինքնիշխանության «կանխավարկածը»: Ընդ որում, այդ կանխավարկածը առաջ է քաշվել հենց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնոությամբ, դեռևս ամիսներ առաջ, երբ նա Գերմանիայի ու Իտալիայի ղեկավարներին հրավիրել էր Փարիզ «եվրոպական սուվերենության»  հարցեր քննարկելու համար: Այդ քննարկումը սակայն կարծես թե չունեցավ այն շարունակությունը, որ կպատկերացներ կամ կցանկանար Ֆրանսիան: Նախ, Իտալիայում եղավ վարչապետի հրաժարական, նոր ընտրություն, նոր քաղաքական կառավարող կոալիցիա, որից հետո կարծես թե չի նշմարվում աշխույժ հետաքրքրություն Ֆրանսիայի առաջարկի ուղղությամբ, իսկ Գերմանիայի Կանցլեր Շոլցը կարծես թե այդուհանդերձ հակված է ելքեր որոնել ամերիկա-չինական մրցակցության «արանքում», գուցե չհավատալով «եվրոպական սուվերենությանը»:

Այդ իմաստով, վերադառնալով Էրդողանի գնահատականին, նկատելի է, որ առնվազն Ֆրանսիայի համար Ռուսաստանի մեկուսացման եվրոպական քաղաքականության, կամ ԱՄՆ քաղաքականության եվրոպական «կրկներգի» գինը դառնում է բավականին թանկ և դա արտահայտվեց նաև նախագահ Մակրոնի օրերս ունեցած ելույթի ընթացքում, որտեղ նա հայտարարեց Ֆրանսիայի ազգային անվտանգության ռազմավարության վերանայման մասին: Մակրոնի խոսքով, Ֆրանսիան այլևս չի կարող ապավինել պաշտպանական դիրքավորման և պետք է ֆրանսիական անվտանգության հայեցակարգը երկիրը պատրաստի ընդհուպ ինտենսիվ պատերազմի մեջ ներգրավելուն: Ֆրանսիայի հենց այդ խնդիրների համատեքստում պետք է դիտարկել նաև այն բանաձևը, որ ընդունեց երկրի Սենատը հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ: Այդ բանաձևն անկասկած «հասցեագրված» է նաև Թուրքիային, եթե չասենք, որ պարունակում է նաև «թիրախավորման» երանգներ, հաշվի առնելով Ադրբեջանի հանդեպ «պատրոնաժությունը» և դրանից բխող ռեգիոնալ դերը:

Հատկանշական է, որ Էրդողանի հայտարարությունը հնչում է հենց այդ ֆոնին, թեև իհարկե այստեղ Թուրքիայի դիրքորոշման հարցում չկա մեծ նորություն: Այստեղ տողատակում թերևս նշմարվում է բավականին նուրբ մի հանգամանք: Ֆրանսիան իր բանաձևով որոշակի գործակցային հնարավորության ուղերձ է հղում Ռուսաստանին, շեշտելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի կատարման կարևորությունը: Ընդ որում, ուշադրության է արժանի, որ դրա մասին նշվում է նաև Ֆրանկոֆոնիայի թունիսյան Վեհաժողովի դիրքորոշման մեջ: Անկարան ունի մտավախություն, որ Մոսկվան կարող է ընդունել խաղի ֆրանսիական առաջարկն ու այդ պարագայում «մեկուսացման» մեջ կարող է հայտնվել Անկարան: Էրդողանն ըստ ամենայնի փորձում է այդ ֆոնին ներկայանալ որպես Ռուսաստանի «հուսալի» գործընկեր, տողատակում թերևս ակնարկելով, որ դրանից հրաժարվելու դեպքում խնդիրներ կարող է ունենալ Մոսկվան: Հատկանշական է, որ այս օրերին նկատվում է ռուսական դաշտում թուրքական լոբբինգի աշխուժացում: Ֆրանսիա-Ռուսաստան, ու նաև դեպի Իրան «խաղային կոմբինացիայի» ուրվագիծը Թուրքիայի համար իսկապես կարող է ունենալ քաղաքական թանկ գին, հատկապես Էրդողանի 2023 թվականի ընտրության բարդ խնդրին ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում