Saturday, 18 07 2026
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
07:50
Հայաստանի լողի ֆեդերացիայի պատանեկան հավաքականը մասնակցել է Եվրոպայի առաջնությանը
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:30
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:15
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
21:30
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
17:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

Արոնյանի աննախադեպ նահանջը․ Հայ շախմատիստների դիրքը ՖԻԴԵ-ի աղյուսակում

ՖԻԴԵ-ի այսօր հրապարակած վարկանիշային աղյուսակում տեղի են ունեցել էական տեղաշարժեր։ Խոսքը վերաբերվում է հատկապես հայաստանցի շախմատիստներին։, Այս տարվա հուլիսին Հնդկաստանում տեղի ունեցած Համաշխարհային օլիմպիադայում մեր հավաքականի փայլուն ելույթից հետո հայաստանցի շախմատիստները զգալի վերելք էին գրանցել ։ Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանի անհատական վարկանիշը ավելացել էր միանգամից 13․4 նիշով կազմելով 2711․4 է։ Այս վերելքի շնորհիվ Սարգսյանը դասակարգման աղյուսակում կառաջադիմել էր միանգամից 8 աստիճանով հանգրվանելով 32-րդ հորիզոնականում։ Հիշեցնենք, որ Գաբրիել Սարգսյանն ապրիլի սկզբին նվաճել էր Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։ Մինչ այդ մեր շախմատիստը 2681 անհատակ գործակցով գտվում էր 58-րդ հորիզոնականում։ Փայլուն մրցելույթից հետո Գաբրիել Սարգսյանի անհատական գործակիցն այն ժամանակ ավելացել էր 13․1-ով, ինչի արդյունքում հայ գրոսմայստերը լուրջ վերելք էր գրանցել դասակարգման աղյուսակում։ Մասնավորապես, Հայաստանի հավաքականը առաջատարը այս տարվա մայիսին առաջադիմել էր միանգամից 14 կետով հանգրվանելով 44-րդ հորիզոնականում։

Վերջին երեք ամիսների ընթացքում Գաբրիել Սարգսյանի անհատական գործակիցը նվազել է մոտ 13 նիշով և հիմա 2699 է։ Ներկայում Հայաստանի հավաքականի առաջատարը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 41-րդն է։ Դասակարգման աղյուսակում աննախադեպ անկում է ապրել հայկական շախմատի նախկին առաջատար Լևոն Արոնյանը։ Այս տարվա Ապրիլի 1-ին ՖԻԴԵ-ի հրապարակած դասակարգման աղյուսակում Արոնյանը 2785 անհատական գործակցով 4-րդ հորիզոնականում էր։ Շրջանցելով ԱՄՆ-ը ներկայացնող մեկ այլ գրոսմայստերի Ֆաբիանո Կարուանային, Արոնյանը դարձել էր այս երկրի հավաքականի առաջին համարը։ Այս դիրքում սակայն Արոնյանը երկար չմնաց։ Արդեն մայիսին Արոնյանի անհատական գործակիցը նվազել էր 19․6-ով։ Մայիսի 1-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը 9-րդ հորիզոնականում էր։ Եվ ահա, այսօր արդեն 2734 գործակցով Լևոն Արոնյանը միայն 17-րդ է։ Վերջերս Սենթ Լուիսում ավարտված շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց առաջնությունում Լևոն Արոնյանը զբաղեցրեց միայն 10-րդ տեղը: Այս արդյունքի հետևանքով հայազգի գրոսմայստերը դուրս մղվեց ԱՄՆ-ի հավաքականից։ Ավելին Արոնյանը մոտ է նաև շախմատային էլիտայից դուրս մղվելուն։ Նշենք, որ այս տարվա նոյեմբերի 19-ին Երուսաղեմում մեկնարկելու է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը։ Լևոն Արոնյանն այս մրցաշարի ելույթ չի ունենա։ ՖԻԴԵ-ի Դասակարգման աղյուսակում այսօր Լևոն Արոնյանին գերազանցում են ամերիկացիներ Դոմինգեսրը, Ուեսլի Սոն Հիկարու Նակամուրան և վերջապես Ֆաբիանո Կարաունան։ Վերջինս վաստակելով 8․5 միավոր ԱՄՆ-ի առաջնությունում նվաճել էր չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք, որ Արոնյանը Համաշխարհային օլիմպիադայում ելույթ ունեցավ ԱՄՆ-ի հավաքականի կազմում աչքի ընկնելով անկայուն ելույթով։ Չի բացառվում, որ մոտ ապագայում Գաբրիել Սարգսյանը անհատական գործակցով շրջանցի Արոնյանին։ Ինչևէ, ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին տասնյակում են նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին, Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջան, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան ու Ֆաբիանո Կարուանան, հոլանդացի Անիշ Գիրին, ամերիկացի Ուեսլի Սոն, հնդիկ Վիշի Անանդը եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։ Բացի Գարբրել Սարգսյանի Հայաստանը ՖԻԴԵ-ի դասկարգման աղյուսակում ունի ևս մեկ ներկայացուցիչ։ 22-ամյա Հայկ Մարտիրոսյանը 2682 գործակցով 58-րդ հորիզոնականում է։

Վերջինս 3 ամիս առաջ 2666 գործակցով միայն 81-րդն էր։ Վերջինս շրջանում Մարտիրոսյանի գրանցած արդյունքը կարելի է որակել փայլուն։ ՖԻԴԵ-ի կանանց դասկարգման աղյուսակում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ։ Մեր հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը 39-րդն է, Աննա Սարգսյանը 68-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 71-րդը։ Երիտասարդների վարկանիշային աղյուսակում Շանթ Սարգսյանը գտնվում է 13-րդ հորիզոնակնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում