Մեզ համար ռուսական առաջարկների մեջ անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք անընդունելի են Ադրբեջանի համար: «Առաջին լրատվական»-ի հետ հետ զրույցում նշեց ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Պատգամավորի խոսքով` ՀՀ-ն մի վիճակում է, որ տարբեր գործընկերների ներգրավվածությամբ պետք է բոլոր հնարավոր տարբերակները քննարկի. «Մենք բաց ենք բոլոր տեսակի քննարկումների համար»:
Պատգամավորը նաև նշեց, որ աշխարհի հետ խոսելով` խնդրում են, որ աշխարհաքաղաքական շահերը չբախվեն մեր տարածքում: