«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ Քսենյա Սոբչակը, իր տան խուզարկությունների ֆոնին, Բելառուսով մեկնել է Լիտվա։
Ավելին, «Բազա» տելեգրամ ալիքի տվյալներով, ուժայինները փորձել են Սոբչակին կալանավորել «Վնուկովո-3» օդանավակայանում, սակայն նրան, այնուամենայնիվ, հաջողվել է հեռանալ։
Մինչ այդ տելեգրամ ալիքները հայտնել էին, որ ՌԴ քննչական մարմինները խուզարկել են Սոբչակի տունն ու կալանավորել նրա հոլդինգի տնօրենին։