Յոթնյակի խմբի երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) ղեկավարները վաղը կքննարկեն Ուկրաինայի վերջին իրադարձությունները՝ նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Հեբենշտրայտը։
Անցած կիրակի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, որի ժամանակ քննարկվել է Ուկրաինայի իրադրությունը: Երկուշաբթի Ուկրաինայում օդային տագնապ Է հայտարարվել երկրի ողջ տարածքում։ Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններում, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկի մարզում, Օդեսայում և Խարկովում, մի շարք պայթյուններ են որոտացել: