«Հայաստանը կդառնա կայացած պետություն, երբ ամենապրոբլեմատիկ հարևանի՝ Թուրքիայի հետ շփվելու հնարավորություն կունենա»,-«Առաջին լրատվական»-ի տաղավարում ասաց Ստամբուլի «Ժամանակ» օրաթերի գլխավոր խբագիր Արա Գոչունյանը՝ հաջողություն մաղթելով Փաշինյանին և Էրդողանին՝ Պրահայում անցակցվող հանդիպման ժամանակ։
Նրա խոսքերով՝ այսօր ԱՄՆ-ն շատ ավելի նվազ հնարավորություններ ունի Թուրքիային ճնշելու համար, քան նախկինում։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ ամեն անգամ, երբ Երևանը փորձել է լավացնել հարաբերություններն Անկարայի հետ, միշտ ունեցել է արևմուտքի զորակցությունը։ Գոչունյանն ընդգծեց, որ թուրք-ադրբեջանական տանդեմը ազդեցիկ գործում է․ մինչ այսօր Հայաստանը հակադրում էր Երևան-Մոսկվա առանցքով, սակայն այսօր դա այլևս հնարավոր չէ։