Wednesday, 24 06 2026
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ
17:30
ԱՄՆ պետքարտուղարը դեպի Մերձավոր Արևելք շրջագայություն է սկսել
Վահագնի հուշարձանը մի քանի անգամ փոխել է իր տեղադրությունը
17:10
Հունգարիան արգելափակել է Ուկրաինայի և Մոլդովայի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը
Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ
16:50
Wikipedia-ի համահիմնադիրը հեռացվել է հարթակից
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել

Շինարարության նոր մշակույթի ձևավորումը անհրաժեշտություն է. Կարեն Կարապետյան

Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ մայրաքաղաքում շինարարության նոր մշակույթի ձևավորումն անհրաժեշտություն է:

Անդրադառնալով շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչներին՝ Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ շինարարությանը հարող տարածքներում կառուցապատողները պարտավոր են քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների երթևեկության համար ապահովել անվտանգ ու հարմարավետ տեղաշարժ. «Մայրաքաղաքում պետք է ձևավորվի և պահպանվի շինարարության մշակույթը: Սկսած նրանից, թե շինհրապարակը ինչպես եք կազմակերպում, որ հարամարվետ լինի Երևանի ու երևանցիների համար, ինչ քայլեր եք ձեռնարկում, որ շինանյութ մատակարարող մեքենաները չկեղտոտեն քաղաքը և այլն»: Քաղաքապետի կողմից պահանջ է դրվել խստորեն հետևել ոչ միայն այդ չափորոշիչների, այլև շինարարության ժամկետների պահպանմանը.

«Մենք դիմել ենք բոլոր այն կառուցապատողներին, ովքեր խախտել են շինարարության ժամկետները: Մենք չենք ուզում խոչընդոտել կառուցապատողների աշխատանքին: Հակառակը, փորձում ենք ստեղծել համապատասխան միջավայր և հետադարձ կապ, որպեսզի կարողանանք խնդիրները հասկանալ և համակարգված աշխատանքի արդյունքում լուծումներ գտնել»,-շեշտել է քաղաքապետը:

Նշելով, որ քաղաքապետարանի կողմից լուրջ քայլեր են ձեռնարկվել ներդրողների համար մայրաքաղաքում առավել բարենպաստ և արդարացի միջավայր ձևավորելու ուղղությամբ, Կ. Կարապետյանն ընդգծել է, որ արհեստական կամ ոչ օբյեկտիվ խոչընդոտներ ու խնդիրներ առաջանալու դեպքում` քաղաքապետարանը պատրաստ է գործող օրենսդրության շրջանակում աջակցել կառուցապատողին:

Քաղաքապետարանում բավականին պարզեցվել է շինարարական ծրագրերի հետ կապված փաստաթղթաշրջանառությունը, բացի այդ հստակ պահպանվում են փաստաթղթերի տրամադրման սահմանված ժամկետները:

Կարևորելով մայրաքաղաքում բնակարանային ֆոնդի տվյալների լիարժեք բազայի ստեղծման անհրաժեշտությունը` Կարեն Կարապետյանն առանձնացրել է նաև քաղաքապետարանի կողմից նախատեսված ծրագրերի այն շրջանակը, որը կարող է նպաստել բնակարանային շուկայի աշխուժացմանը: Քաղաքապետը նշել է նաև, որ Երևանի համաչափ զարգացումն առաջիկա տարիներին ապահովելու նպատակով մշակվում է գործողությունների հստակ ծրագիր, որը կներառի մայրաքաղաքի ենթակառուցվածքների զարգացումն ու նախատեսվող քաղաքաշինական ծրագրերը:

Հանդիպման մասնակիցներին ներկայացնելով քաղաքապետարանի ներդրումային առաջարկները. Կարեն Կարապետյանը նշել է, որ այդ ծրագրերը կարող են հետաքրքրել հնարավոր ներդրողներին. «Դրանք Հաղթանակ զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, «Արտ Վիլիջ» ժամանակակից արվեստի թանգարանի ստեղծման, «Նոյլենդ» պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի կառուցման, գլխավոր պողոտայում «Հին Երևան» անվանումով խոշոր քաղաքաշինական ներդրումային առաջարկներն են, ինչպես նաև հյուրանոցային համալիրների կառուցման և Հրազդանի կիրճում բարեկարգման և հանգստի գոտու ստեղծման նախագծերն են »,- նշել է քաղաքապետը:

Հանդիպման ընթացքում կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները համատեղ լուծում պահանջող մի շարք հարցեր են առաջադրել և, գնահատելով նման հանդիպումների կարևորությունը, նշել են, որ դրանք կնպաստեն առկա խնդիրների հաղթահարմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում