Հանուն Հանրապետության կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քաղաքական քվազիգործիչ-մեկենաս կար, որ վերջերս «տեղափոխվել է» Արցախ, ով 44-օրյա պատերազմի օրերին դիմում էր Պուտինին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով:
Լույս 13-ից Հայաստանի սահմանների մի քանի հատվածներում պատերազմ է:
Մինչ օրս, այդ անձը, Հայաստանի համար միութենական պետություն և Թաթարստան երազող այդ գործիչը Հայաստան չի եկել, Պուտինին չի դիմել, մեր հակառակորդին անթաքույց աջակցելու համար չի կշտամբել:
Գիտեք ինչո՞ւ. որովհետև Պուտինին դիմելու համար էլ Պուտինը պետք է թույլ տա:
Այդ գործիչն ու նրա փողերով իր մոտ մանկուրտ աշխատող այլ գործիչներ թող միշտ հիշեն այս օրերը… միշտ:









































