Saturday, 20 06 2026
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
18:50
Պակիստանը հայտնել է Հորմուզի նեղուցի հարավային մասում ծովային ականի հայտնաբերման մասին
Դիլիջանում կայանած ավտոմեքենա է այրվել
18:30
Մյունխենում գնացքներ են բախվել․ կա զոհ
Փրկարարները Լոռիում վիրավոր արծվի են տեղափոխել
18:10
Լեհաստանը Զելենսկուն զրկեց բարձրագույն պարգևից․ դիվանագիտական սկանդալ
ՀՀ բանակում վարժանքներ են անցկացվել հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ
Մաչետեով հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ կան զոհ և վիրավորներ

Բուհերի ընդունելության քննություններին 14 հազար տեղ թափուր է մնացել. ինչ լուծումներ է առաջարկում ԿԳՄՍՆ-ն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է այս տարվա բուհական ընդունելության արդյունքները: Այս տարվա հայտագրված դիմորդների թիվը կազմել է 13 հազար 887, միասնական քննություններին մասնակցել է 11 հազար 587-ը: Միասնական քննությունների առաջին և երկրորդ փուլերի արդյունքում բուհ է ընդունվել 9 հազար 729 դիմորդ: Այս տարվա ընդունելության գործընթացն առանձնանում է մեծաքանակ թվով թափուր տեղերով, որոնք թե հիմնական, թե լրացուցիչ փուլերով այդպես էլ չհամալրվեցին: Անվճար 1900 տեղից համալրվել է 1670-ը: Ընդհանուր թափուր է մնացել 14 հազար 158-ը, որից 13 հազար 900-ը՝ վճարովի, 258-ը՝ անվճար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը նշեց, որ ընդհանուր 22 հազար տեղերի հատկացումը պայմանավորած է ՀՀ-ում գործող լիցենզավորման տեղերի քանակով: Դա նշանակում է, որ բուհերը, ըստ լիցենզավորման տեղերի, պատրաստ էին ծառայություններ մատուցելու 22 հազար դիմորդի:

«Այս տարի կիրառվել է մեկ մասնագիտություն մեկ բուհ սկզբունքը, ինչ նշանակում է, որ դիմորդը հիմնական առաջին փուլում հայտագրում էր մեկ բուհ և իր նախընտրած մեկ մասնագիտությունը և արդեն լրացուցիչ փուլով հնարավորություն է տրվում հիմնական փուլի մրցույթը չհաղթահարած դիմորդներին դիմելու և համալրելու թափուր մնացած տեղերը դրական միավորներ ստանալու դեպքում: Ինչպես տեսնում եք, որ նույնիսկ անվճար տեղերի պարագայում կան ուղղություններ, որոնթ թափուր են մնացել: Ասեմ, որ թափուր մնացած տեղերը հիմնականում ոչ պետական բուհերում են: Ոչ պետական բուհերի համար հատկացված է եղել 7500 տեղ, որից համալրվել է 131-ը»,-ասաց Լուսինե Գրիգորյանը:

Այս տարի դիմորդների շրջանում պահանջված ուղղությունները եղել են՝ կիրառական մաթեմատիկա, իրավագիտություն, բուժական գործ, ստոմատալոգիա, միջազգային հարաբերություններ, հանրային կառավարում: Նախորդ տարվա համեմատ այս մասով փոփոխություններ տեղի չեն ունեցել: Թափուր մնացած ուղղություններն են՝ քիմիա, աշխարհագրություն, երկրաբանություն, սուրդոմանկավարժություն, մշակութաբանություն, գրադարանային տեղեկատվական աղբյուր, մեքենասարքավորումների ճարտարագիտություն, տրանսպորտային և լոգիստիկ համակարգ, պարենամթերքի տեխոնոլգիա, ագրոէկոլոգիա, անասնաբուժություն և այլն:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ թափուր մնացած մասնագիտությունները մեծ պահանջարկ ունեն աշխատաշուկայում, սակայն պակաս գրավիչ են դիմորդների համար: Որո՞նք են նման մասնագիտությունների չպահանջված լինելը: Լուսինե Գրիգորյանի խոսքով, առանձնահատուկ ուսումնասիրություն չի արվել, սակայն կփորձենք այլ գերատեսչությունների հետ վերլուծթյուններ կատարել, վերհանել պատճառները:

«Կարծում եմ, որ դրանք գալիս են հանրակրթության դպրոցից, հասարակության իրազեկվածության պակասից: Հասարակության շրջանում լայն իրազեկվածություն չկա կրթական համակարգի մասին: Այստեղ մեծ աշխատանք ունեն անելու բուհերը, գործատուները: Պետք է ցանկացած միջոց ձեռնարկեն կրթական ծառայությունների, աշխատանքային պայմանների, զարգացման միտումների մասին ներկայացնելու համար: Այս գործընթացը պետք է նաև համակարգային ուղղվածության վրա դրվի: Նախատեսվում է դպրոցներում ստեղծել կարիերայի կենտրոններ, ամրապնդել դպրոց-բուհ կապեր: Բավարար ինֆորմացիա չկա նաև թափուր աշխատատեղերի, դրանց պահանջարկի առումով»,-ասաց Լուսինե Գրիգորյանը: Նա ընդգծեց, որ գործատուներն աշխատանք ունեն նաև անելու աշխատանքային պայմանները բարելավելու տեսանկյունից, որպեսզի աշխատատեղերը գրավիչ լինեն մասնագետների համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում