ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:
«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,-նշվում է հայտարարությունում: